Լրահոս
Օրվա լրահոսը

«Վահան Շիրխանյանը հանցավոր խմբում ուրույն դերակատարություն է ստանձնել». ԱԱԾ

Մարտ 30,2016 14:52

ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ, քրեական գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանն այսօր «Արմենպրես» մամուլի ակումբում իրենց կողմից հայտնաբերված հանցավոր խմբի գործողությունների մասին խոսելիս անդրադարձավ նաեւ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի դերակատարմանը:

Նրա խոսքերով՝ «Մայիս ամսից Շիրխանյանը կոնտակտներ է ունեցել խմբի պարագլուխների, ղեկավարների հետ, տեղեկացված է եղել խմբի նպատակների մասին, ուրույն դերակատարություն է ստանձնել մասնակցելու հետ կապված եւ կատարել է որոշակի գործողություններ: Մեր նպատակն է, թե Վահան Շիրխանյանը ինչ պարտավորություն իր վրա վերցրել է՝ գործողություն կատարե՞լ է, թե՞ չէ: Դրանից հետո կրկին կանդրադառնանք նրա գործողությունների գնահատմանը:

Իր որդու կողմից շրջանառության մեջ դրված նրա առողջականի հետ կապված տեղեկատվության հետ կապված ասեմ՝ դրանք չափազանցված են եւ չեն համապատասխանում իրականությանը: Շիրխանյանի՝ զինվորական միջավայրի հետ կապը թույլ չի տալիս ոչ ազնիվ տեղեկություններ հրապարակել իր հետ կապված: Շիրխանյանին ձերբակալելուց հետո առաջին անգամ նրա առողջական խնդիրների մասին իր պաշտպաններն են տեղեկացրել: Քրեակատարողական հիմնարկը դուպլեքս հետազոտություն է արել, հրավիրել է բժիշկ: Բայց չի բավարարել դա պաշտպանական կողմից:

Հետաքրքրականն այն է, որ Վահան Շիրխանյանը երբեւէ չի բողոքել իր նկատմամբ անտարբերությունից: Իրենց ցանկացած բժիշկն է երկրորդ անգամ հետազոտել, տեղափոխվել է համապատասխան հաստատություն, ֆիլտր է տեղադրվել երակում, դրանի հետո նորից տեղափոխվել է ՔԿՀ: Ներկայումս նշանակել ենք դատաբժշկական հետաքննություն, քանի որ որդու կողմից շահարկվում է այդ հարցը»:

Ինչ վերաբերում է Հովհաննես Բալաբանյանի առողջական վիճակին, Միքայել Համբարձումյանն ասաց, որ նրա եւ խմբի անդամներից 3 հոգու վերաբերյալ գրավի միջնորդություն է ներկայացվել դատարան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031