Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Պատրա՞ստ է արդյոք Երեւանը իսկապես փոխզիջումային լուծման. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 19,2016 11:23

«Իհարկե, ռուսական կողմը ձգտելու է ինչ-որ մի կերպ առաջ տանել բանակցային գործընթացը, սակայն հաշվի առնելով, որ վերջին պատերազմական գործողություններից հետո հայկական կողմի համար Բաքվի խոստումների արժանահավատությունը գրեթե զրոյական է դարձել, դժվար թե հնարավոր լինի սպասել փոխզիջումների վրա հիմնված խնդրի կարգավորման իրատեսական տարբերակի»,- ասաց Կովկասի ինստիտուտի տնօրենի տեղակալ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ հավելելով, որ «որդի Ալիեւը» թեպետ այժմ չի շռայլում գովեստի խոսքեր Մոսկվայի հասցեին, սակայն նա եւս պատրաստ չէ հրաժարվել Ղարաբաղի նկատմամբ իր նկրտումներից եւ շուռ տալ խնդրի կարգավորման ադրբեջանական տրամաբանությունը։

«Եթե հայր Ալիեւը լիներ, միգուցե եւ դա հնարավոր լիներ, որդու պարագայում, որն ընդհանրապես այլ, ռազմատենչ եւ կոշտ դիքերից մոտեցավ խնդրին, չեմ կարծում, որ նման բան հնարավոր է»,- ասաց նա։

Մինչեւ այժմ, ամեն դեպքում, բանակցությունների տրամաբանությունը ցույց է տվել, որ հայկական կողմը, գոնե Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում մշտապես հանդես է եկել կարգավորման փոխզիջումային տարբերակի օգտին (Մադրիդյան սկզբունքները, Կազանի հանդիպումը դրա վառ վկայությունն են), հուսով, որ Ադրբեջանն այն կմերժի։ Այդպես էլ եղել է։ 2011 թավականի հունիսին Կազանում Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպումը դրա վառ օրինակն էր, երբ բոլորը մատները «խաչած» սպասում էին, որ «հեսա– հեսա» բեկում է լինելու բանակցություններում, ադրբեջանական կողմը հանդես եկավ տասը նոր առաջարկներով եւ վերադարձրեց ամեն ինչ ի շրջանս յուր։

Ամեն դեպքում, եթե այժմ հանկարծ փոխվի այդ տրամաբանությունը, պատրա՞ստ է արդյոք Երեւանը նման փոփոխության, այն է՝ իսկապես փոխզիջումային լուծման։

Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930