Երեկ ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ լայնածավալ պատերազմի մասին Սերժ Սարգսյանը չի խոսել, բայց ասել է, որ դիրքեր ենք ետ բերել: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վազգեն Կարախանյանը: ՊԲ խոսնակը երեկ հերքել էր դիրքեր վերադարձնելու մասին լուրերը: Վազգեն Կարախանյանը տեղյակ չէ այդ հերքումից:
ՀՀ ԶՈՒ շտաբում բացթողումների մասին խոսե՞լ է, թե`ոչ, Վազգեն Կարախանյանը մանրամասն չի կարողանում հիշել: Ասում է`ՊՆ-ում պաշտոնանկությունների մասին էլ նախագահը չի խոսել, բայց ասել է`մտածելու , նախապատրաստվելու բան ունենք, որ թշնամու կողմից հարձակումներն անակնկալ չլինեն, կարողանանք պատշաճ հակահարված տալ: Ապրիլյան չորսօրյա պատերազմը, պնդում է, որ անակնկալ չէր: Վազգեն Կարախանյանը չի կարող հերքել հետախուզության վարչության պետի պաշտոնանկությունը, բայց արդարացում է բերում`ԱՄՆ-ի նման հզոր համակարգերով երկիրը «սեպտեմբերի 11» ունեցավ: ՀՀԿ-ական պատգամավորը չի լսել, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է`ապրիլյան հարձակումը անակնկալ չի եղել, մեր հետախուզությունը տեղյակ է եղել: Դիտարկումը, որ Սերժ Սարգսյանն էլ հակառակն է ասում, անպատասխան մնաց:
Հանդիպման ընթացքում ներքաղաքական խնդիրների մասին հպանցիկ է խոսել, պատգամավորը լավ չի հիշում:

Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































