Լրահոս
Օրվա լրահոսը

Սուտ մատնություն կատարած կինն ազատազրկվեց

Ապրիլ 28,2016 18:25

Սիլվա Բաղրամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գիտակցելով  իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը,  անձին մեղադրելով ծանր հանցագործության  կատարման մեջ,  կատարել է սուտ մատնություն, այն է՝ 2015թ. նոյեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության Իջեւանի բաժնում սուտ հաղորդում է տվել այն մասին, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ Հովհաննես Վարդապետյանը 2014թ. սեպտեմբեր ամսվա  ընթացքում նույն գյուղում գտնվող սրճարանում իրեն ծխելու միջոցով հյուրասիրել է մարիխուանա տեսակի թմրամիջոց:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝  Ս. Բաղրամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Հանցագործության մասին  սուտ մատնություն, եթե անձը գործել է գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, որը զուգորդվել  է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով»):

Սիլվա Բաղրամյանը միջնորդել է դատաքաննությունն անցկացնել արագացված կարգով, դատարանն այդ միջնորդությունը բավարարել է:  Ապրիլի 28-ին  Բերդ քաղաքում  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը  վճռել է Իջեւան քաղաքի բնակչուհի Ս. Բաղրամյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ նրան դատապարտել 6 ամսվա ազատազրկման:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930