Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետը պարգևատրել է Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթող թիմին

Ապրիլ 28,2016 19:40

Երևանի հ. 171 հիմնական դպրոցում ավարտվել է շախմատի օլիմպիական չեմպիոն, միջազգային կարգի գրոսմայստեր Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի դպրոցականների համաքաղաքային երկրորդ հուշամրցաշարը: Փակման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը,  Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, նաև Կարեն Ասրյանի ծնողները:

Երևանի քաղաքապետը դպրոցի տնօրենի ուղեկցությամբ նախ այցելել է կրթօջախում բացված Կարեն Ասրյանի անունը կրող շախմատի դասասենյակ, որտեղ պահպանվում են նաև շախմատի օլիմպիական չեմպիոնի մարզական հաջողությունների մասին փաստող անձնական իրեր:

Արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերպող հուշամրցաշարին այս տարի մասնակցել են 48 դպրոցականներ, որոնք ներկայացրել են մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջանները: Հուշամրցաշարում առաջին տեղը զբաղեցրած Նոր Նորք վարչական շրջանի հաղթող թիմին գավաթն ու մեդալները հանձնել է Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը: Երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջանների թիմերը:

Կարեն Ասրյանի հուշամրցաշարի կազմակերպչական աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու համար Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, Երևանի 171 հիմնական դպրոցի տնօրեն Արամ Սաֆարյանը, փոխտնօրեն Նատալյա Դանիելյանն արժանացել են Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահի շնորհակալագրերի:

Առանձնակի կարևորելով Երևանի քաղաքապետի հետևողականությունը հուշամրցաշարի անցկացմանն աջակցելու համար` հուշամրցաշարի մասնակիցներն իրենց ստորագրություններով շախմատի տախտակ են նվիրել Տարոն Մարգարյանին:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930