«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը
Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահը, ղազախստանցի Տիմուր Տուրլովն իր առաջին պաշտոնական այցը կատարում է Հայաստան՝ ի գնահատումն դպրոցում շախմատի դասավանդման հայկական մոդելի, որը հռչակում է լավագույնն աշխարհում։
Այս ժեստը մեր սրտերում պետք է որ ազգային հպարտության ու հայկական շախմատի պատասխանատուների հանդեպ երախտագիտության զգացում առաջացներ։
Իսկ «զուգահեռ իրականության մեջ» Հայաստանի իշխանությունները մեղադրյալի աթոռին են դրել դպրոցական շախմատի հայկական մոդելի կնքահորը՝ գրոսմայստեր Սմբատ Լպուտյանին, ու դատում են։ Ու դատում են։
Ի՞նչ ասեմ…



















































