Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում հաստատված սիրիահայերի օգնությունը հայ զինվորներին

Մայիս 04,2016 13:14

Հայաստանում հաստատված սիրիահայերը օրերս իրենց օժանդակությունն են ուղարկել Արցախ՝ հայ զինվորներին: Օգնությունը բեռնատար մեքենաներով Արցախ է հասցրել «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության նախագահ Ներսես Գևոն, որին ուղեկցել են մի քանի սիրիահայեր:

«Հայաստանում հաստատված սիրիահայերը, ինչպես բոլորը, ցանկանում էին իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել Արցախին, լինել Հայոց բանակի կողքից: Նրանք խնամքով հավաքել էին սնունդ, քաղցրավենիք, հագուստ, զինվորական կոշիկներ, նույնիսկ գումար էին տրամադրել»,- «Հայերն այսօրի» թղթակցի հետ զրույցում ասաց «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության նախագահ Ներսես Գևոն և հավելեց, որ ապրիլի 30-ին, հանդիպելով ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանին, համապատասխան մարմիներին են փոխանցել օժանդակությունը:
Ներսես Գևոն հավելեց նաև, որ ԼՂՀ պաշտպանության նախարարի կողմից ջերմ ընդունելության են արժանացել, որը նրանց հայրենասիրական քայլի համար ԼՂՀ պաշտպանության նախարարության շնորհակալագիրն է հանձել:

Իր խոսքում «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության նախագահը շնորհակալություն հայտնեց նաև Ապարանից իրենց ուղեկցող տղաներին, որոնք պատրաստակամորեն ողջ ճանապարհին օգնել են նրանց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031