Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Հրազդան-ցեմենտ»-ը սոցիալական խնդիր լուծող նախաձեռնություն է (Տեսանյութ)

Մայիս 05,2016 16:24

Կառավարությունն այսօր դարձյալ հավանություն տվեց «Հրազդան-ցեմենտ» ընկերությանը հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» օրենքի նախագծին եւ որոշեց այն սահմանված կարգով ուղարկել Ազգային ժողով:

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին ԱԺ քննարկմանը դրված այս նախագիծը տապալվեց, քանի որ ՀՀԿ խմբակցությունը չէր կարողացել քվորում ապահովել:

Այսօր կառավարությունում պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ եթե գործարանին արտոնություն չտան, ցեմենտի ոլորտում էլ մենաշնորհներ կլինե՞ն եւ գործարանը պարզապես կվերածվի մետաղյա ջարդոնի, ինչպես որ պնդում են որոշ ՀՀԿ-ական գործիչներ, Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, որ այդ մտահոգությունն առաջինն ինքն է հայտնել:

«Այս նախաձեռնությունը բազմաթիվ խնդիրներ է լուծում, ոչ միայն մրցակցային միջավայրի ստեղծման ուղղությամբ, որ չունենանք մեկ ցեմենտ արտադրող գործարան, այլ նաեւ տնտեսական ակտիվության վրա ազդեցություն ունեցող նախաձեռնություն է, այն սոցիալական խնդիր լուծող նախաձեռնություն է եւ ի վերջո, այն Հայաստանի տնտեսական արդյունաբերական գիգանտներից մեկն է»:

Մանրամասները` տեսանյութում

Այդ նախագծով նախատեսվում է «Հրազդան-ցեմենտ»-ին ազատել 2016 թվականի փետրվարի 1-ի դրությամբ հաշվարկված, բայց չվճարված հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից` 504 մլն 923.4 հազար դրամ ընդհանուր գումարի չափով:

Տնտեսությունում մենաշնորհները վերացնելու ուղղությամբ գործող օրենքների փոփոխության վերաբերյալ էլ Արծվիկ Մինասյանն ասաց, որ այո` փոփոխությունները պետք է սկսել օրենսդրությունից, վերանայել օրենքները, սակայն դրանք մեկ-երկու ամսվա խնդիր չեն. «Սա քաղաքականություն է, որը որդեգրվել է, և սահմանադրական փոփոխություններով պայմանավորված՝ այդ աշխատանքներն իրականացնում ենք: Առանձին դեպքերում ընթացքում կարվեն նաեւ միջնորդություններ, աշխատանքներ, որպեսզի հավասար մրցակցային դաշտը որքան հնարավոր է այս պահին ներկա օրենսդրությամբ ապահովենք, ապահովելու ուղղությամբ քայլեր ձեռնարկենք»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031