Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Իջեւանի տարածաշրջանի ԱԳԼՃԿ-ներում գազը թանկացել է

Մայիս 05,2016 16:50

Աշխատավորների համերաշխության միջազգային օրը` մայիսի 1-ին, Իջեւանի տարածաշրջանի ավտովարորդները յուրահատուկ նվեր ստացան, սահմանամերձ տարածաշրջանի ավտոգազալցավորման ճնշման կայաններում (ԱԳԼՃԿ) մեկ խորանարդ մետր գազի գինը 180-ից դարձավ 200 դրամ:

Իջեւանցի վարորդները մեզ հայտնեցին, որ իրենք ԱԳԼՃԿ-ների աշխատակիցներին հարցրել են գազի թանկացման պատճառը: Վերջիններս ասել են, որ Հայաստանում շատ բան`սոլյարկան, ծխախոտը եւ այլն, թանկացել է, այդ պատճառով գազն էլ են թանկացրել:

Հավելենք, որ Ադրբեջանին սահմանակից Նոյեմբերյանի տարածաշրջանի ԱԳԼՃԿ-ներում գազի խորանարդ մետրը նախկինի նման վաճառվում է 200 դրամով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031