Լրահոս
Օրվա լրահոսը

Չինացիները գրաքննել են Iron Maiden ռոք խմբին

Մայիս 06,2016 14:30

Բրիտանական հանրահայտ Iron Maiden ռոք խումբը ստիպված է եղել վերանայել երկացանը՝ Չինաստանում հանդես գալու համար: Դա եղել է Չինական կառավարության պահանջով, իսկ համաշխարհային շրջագայության շրջանակներում խումբը համերգ ունի նաեւ Պեկինում եւ Շանհայում:

The Guardian-ի փոխանցմամբ՝ արգելվել է բեմի վրա հայհոյել նաեւ խմբի մենակատար Բրյուս Դիկինիսոնին, թեեւ վերջինս, այնուամենայնիվ, մի քանի խիստ արտահայտություն արեց ու ակնարկեց, որ իրենց խմբին գրաքննել են: Iron Maiden-ը չի դիմել նաեւ պիրոտեխնիկական միջոցների կիրառմանը ու հրավառությանը, ինչը սովորաբար լինում է իրենց համերգների ժամանակ: Այնուամենայնիվ, Iron Maiden-ը շատ չի նեղսրտել, քանի որ տեղյակ է եղել, որ ժամանակին Չինաստանում նույն ճակատագրին է արժանացել նաեւ The Rolling Stones-ը:

 

«Առավոտ» օրաթերթ
05.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031