Լրահոս
Օրվա լրահոսը

Կամավորականներին զրահաբաճկոններով եւ սաղավարտներով ապահովելու խնդիր կա

Մայիս 09,2016 23:25

«Շատ բաց եւ անկեղծ խոսակցություն է եղել: Մենք, որոշ հարցեր առաջ քաշեցինք, որոնք, կարծում եմ, այդքան էլ հաճելի չէր պատգամավորներին լսել: Պատգամավորներն էլ բազում մտահոգություններ արտահայտեցին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխնախագահ Սերգեյ Մինասյանն `անդրադառնալով Արցախում, հայաստանիցի եւ արցախցի պատգամավորների հետ կայացած «փակ» քննարկումներին:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս օրերին ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանականները Արցախում փակ քննարկում են անցկացրել`ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի, հնարավոր զարգացումների եւ դրանցից ելքերի շուրջ: Բացի հայկական պետությունների պատգամավորներից, քննարկմանը մասնակցել են նաեւ հայաստանցի փորձագետներ Ստեփան Գրիգորյանը եւ Սերգեյ Մինասյանը, Արցախից` Մասիս Մայիլյանը:

Մեր զրուցակցը համամիտ է, ապրիլյան քառօրյա պատերազմը, այսպես ասած, «ջրի երես» հանեց տարիներով կուտակված ռազմաքաղաքական, դիվանագիտական խնդիրները եւ չնայած նրան, որ ռազմական գործողությունները շուտ ավարտվեցին եւ Արցախի բանակի հիմնական ուժերը չհասցրեցին միջամատել, հարված իրնեց վրա վերցրեցին առաջնագծի մարտիկները, որեւէ կերպ հնարավոր չէ կոծկել այն խնդիրները, որոնք ի հայ եկան: «Որոշ դեպքերում մենք տեսանք ոչ թե մեծ քանակով ժամանակակից զինատեսակների խնդիր եղավ, այլ նյութատեխնիկական ապահովման ավելի ցածր մակարդակի: Մեծ քանակով ԵԿՄ-ականներ, պահեստազորի զինվորներ են արդեն գտնվում շփման գծում ու պարզվեց, որ նրանց զրահաբաճկոններով եւ սաղավարտներով ապահովելու խնդիր կա»,- ասաց մեր զրուցակիցը`հավելելով, որ քննարկվել են ռազմաքաղաքական հետագա զարգացումների տարբեր սցենարներ, ուրվագծվել են դրանց արձագանքման տարբերակները, որոնք մեր զրուցակիցը ձեռնպահ մնաց մանրամասնել:

Սերգեյ Մինասյանն այդ հանդիպում-քննարկումը երկուստեք արդյունավետ է համարում: Նրան դրական լիցքեր է հաղորդել արցախահայության, զինվորականների համառությունը, ինքնավստահությունը եւ պատրաստակամությունը, ինչն իր սպասածից ավելին է եղել:

Պատգամավորները եւ փորձագետները խոսել են նաեւ ԼՂՀ-ի ճանաչման մասին: Բնականաբար, բոլորը դրական տրամադրություններ են ունեցել, քննարկման խնդիրը եղել է ժամանակը. արդյոք այս պահին ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչմամբ նոր խնդիրներ չենք ստեղծի: Արցախցի եւ հայաստանցի թե ընդդիմադիր, թե դիմադիր պատգամավորների մոտեցումներում, փորձագետը լուրջ գաղափարախոսական տարբերություններ չի նկատել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031