Մեր ոխերիմ հարևանները մայիսի 8-9-ից օրեր առաջ տարբեր մակարդակներով սկսեցին հայտարարել, թե՝ հարձակվելու են ու «ազատագրեն» Շուշին: Ադրբեջանցիքի հոխորտանքներն ինքնին ծիծաղելի էին: Ինչ խոսք՝ վերջիններս Շուշին չեն տեսնի՝ ինչպես սեփական ծոծրակը, սակայն նոր կրակոցների ու հարձակման մտահոգությունը հանգիստ չէր տալիս: Ներքին անհանգստություն բոլորիս էր պարուրել:Ես էլ որոշեցի՝ պիտի գնամ ու մայիսի 9-ին առաջնագծում լինեմ: Տղաս ըմբոստացավ, թե՝ ինքն էլ է գալիս. «Եթե քեզ հետ չգամ, ընկերներիս հետ եմ գնալու»:
-Ախր դու բանակում չես ծառայել,-բարկացա:
-Ես էլ կգամ, իմ գրած բանաստեղծությունները կկարդամ տղերքին: Ով ինչ կարողանում է, պիտի անի:
Սիրտս ծուլ եղավ, հուզվեցի: Մայրս մի պահ ըմբոստացավ, հետո նայեց հայացքիս ու լռեց: Կինս վաղուց չի ըմբոստանում. եթե պետք է , ուրեմն՝ պետք է:
Կարդացեք նաև

-Տեր հայր, դու այստեղ ի՞նչ գործ ունես: Թուրքերն ամեն պահի կարող են արկածախնդրություն անել:
Բարկացած նայեց դեմքիս.
-Հենց դրա համար էլ եկել եմ: Իսկ դու չգիտես,- շարունակեց տեր հայրը,- երբ խաչը շրջում ես, սուր է դառնում:
Հետո սկսեց բողոքել.
– Եղբա՛յր, առաջնորդարանում ինձ արգելում են զենք վերցնել, թե՝ հոգևոր մարդ ես, հիմա էլ եկել եմ՝ այստեղ զենք տվող չկա:
Մտերմիկ գրկեցի տեր հոր ուսը: Հուզմունքս խեղդում էր:
-Ես կբարեխոսեմ, միասին կգնանք առաջնագիծ, բայց խաչդ ավելի կարևոր է, զենք բռնող շատ կա:

Հասանք առաջնագիծ: Զինվորները համեստ էին ու անմիջական: Ճանաչեցի հայացքները: 90-ականներին մենք այդ հայացքներով էինք միմյանց տարբերում՝ ով է վառոդի հոտ շնչել, ով՝ ոչ: Մենք պատերազմած մարտիկի հայացքը երբեք չենք շփոթում: Վահան Բադասյանը նախօրոք ասաց, որ մեկ շիշ խորհրդանշական շամպայն կարող ենք դիրքեր հասցնել: Շուշիի ազատագրման օրն ավելի փառահեղ նշել հնարավոր չէր: Տեր հայրն օրհնեց, տղաս՝ Տարոն Գլակն, իր ստեղծագործությունները արտասանեց՝ մի քիչ հուզված, մի քիչ կարկամած, բայց հպարտ: Տեր Մխիթարին, ինչպես ասում են, զինվորները մուրազին հասցրեցին, զինեցին ոտքից գլուխ՝ է՜լ ինքնաձիգ, է՜լ նռնակներ… հետո տարան դիտակետ, ու այնտեղից վերջինիս մի կերպ ետ բերեցինք:
Ինձ համար խոսքերն ավելորդ էին: Ձեռքս վերցրեցի տեսախցիկն ու ինչ կարող էի արձանագրեցի:
Ձախ կողմում ադրբեջանական դիրքերն էին, աջում՝ Պարսկաստանի հետ սահմանը՝ Արաքս գետով…
Առաջնագծից պատրաստած տեսանյութերն ու հարցազրույցները կներակայացնեմ առաջիկայում:
Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ




















































