Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորներն էլի «խրամատը» լքեցին. «Կարեւոր տեղ շտապող պատգամավորներին խնդրում եմ արագ լքել դահլիճը»

Մայիս 12,2016 12:12

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քվեարկության դրվեցին մոտ մեկ տասնյակ օրենսդրական նախաձեռնություններ:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ քվեարկությունից հետո քննարկելու են եւս 3 նախագիծ, իսկ դրանց քվեարկությունը տեղի կունենա քառօրյայի մեկնարկին՝ երկուշաբթի:

ԱԺ նիստում շտապողականություն կար, իրար հետեւից արագ-արագ ընդունվեցին բոլոր նախագծերը: Պատգամավորները արագացնում էին անգամ կոճակ սեղմելը, հարցնում էին Շարմազանովին՝ շա՞տ կա, էլի՞ կա, քի՞չ մնաց:

Կառավարության ներկայացրած «Դեղերի մասին» օրենքն ընդունվեց 83 կողմ, 1 դեմ, 17 ձեռնպահ քվեարկության արդյունքներով: Կառավարությունը խոստացել է,որ այս նախագծով պետք է կարգավորվի դեղերի շուկան, ավելի որակյալ դեղ կհասնի սպառողներին, այլեւս «կավիճ» չի լինի:

«Հրազդան ցեմենտ» գործարանին հարկային եւ սոցիալական ապահովագրության վճարների տույժերից ազատելու մասին աղմուկ բարձրացրած նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 80 կողմ, դեմ 12, ձեռնպահ 7 ձայների հարաբերակցությամբ:

«Կուտակային կենսաթոշակի մասին» նախագիծը, որով առաջարկվում է պարտադիր կուտակային կենսաթոշակների վճարումները հետաձգել եւս մեկ տարով, ընդունվեց 94 կողմ, 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

ՀՀ նախագահի ներկայացրած ՀՀ-ի եւ Եվրոպական բանկի միջեւ ստորագրված Երեւանի կոշտ թափոնների առաջին ֆինանսական պայմանագիրը վավերացնելու հարցն էլ ընդունվեց 87 կողմ, 1 դեմ եւ 15 ձեռնպահ արդյունքներով:

Քվեարկությունից հետո պատգամավորներից շատերն այնպես արագ դուրս եկան, որ Շարմազանովը կարծես դիտողություն արեց. «Դահլիճը լքող եւ կարեւոր տեղ շտապող պատգամավորներին խնդրում եմ արագ լքել դահլիճը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031