Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն պատերազմի ժամանակ պահանջում էին Հայաստանի առաջին նախագահի հրաժարականը (Տեսանյութ)

Մայիս 23,2016 07:30
levon ter-petrosyan

Ռազմական գործողությունների ամենաեռուն շրջանում՝ 1992-93 թվականներին, Հայաստանի ընդդիմադիրները պահանջում էին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը, եւ նախագահի նստավայրի առջեւ այրում էին նրա խրտվիլակը:

Երկրի ներսում երկրորդ՝ ներքաղաքական ճակատն ունենալու բարդության հիշողությունն էր թերեւս, որ ստիպեց Լեւոն Տեր-Պետրոսյանին ապրիլի 11-ին «Իլուր»-ին տված հարցազրույցում հրապարակավ հիշեցնել, թե արտաքին վտանգի առաջացման դեպքում «հակասությունները ժամանակավորապես մի կողմ են դրվում եւ բոլոր առողջ քաղաքական ու հասարակական ուժերի ջանքերն ուղղվում են ազգային միասնության կայացմանն ու վտանգի համատեղ դիմակայմանը»: Նաեւ հավելեց. «Հիմա սխալների ու բացթողումների համար իշխանություններին մեղադրելու եւ նրանցից հաշիվ պահանջելու ժամանակը չէ»: Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Բանակցությունների սեղանի շուրջ Սերժ Սարգսյանը պետք է իրեն ուժեղ զգա, ունենալով իր ժողովրդի աջակցությունը»:

Նրա այս դիրքորոշումը քննադատեցին քոչարյանամերձ ուժերը:

Սակայն առավել ուշագրավ է, որ ողջունողների մեջ էին այն ուժերի ներկայացուցիչները, որոնք 1992-ի պատերազմի ընթացքում գերագույն գլխավոր հրամանատարի հրաժարականն էին պահանջում: Խոսքը մասնավորապես ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի մասին է:

Վերջերս համացանցում հայտնվեց հրաժարականը պահանջող՝ Դաշինք կազմած ուժերի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպման տեսագրությունը: Եվ անգամ ոչ այնքան որակյալ ձայնագրության մեջ է լսվում, որ հանդիպումն ընթանում է նախագահի նստավայրի առջեւ ընթացող հանրահավաքի եւ «Լեւոն, հեռացիր» վանկարկումների պայմաններում:

Սակայն հիշեցնենք, թե ինչ իրավիճակ էր 1992 թվականին: Վիքիպեդիայում այն բնորոշվում է իբրեւ Արցախյան ազատագրական պատերազմի երրորդ փուլ. «1992-ի հունիսի 12 – 1993-ի հունվարի 20-ը. սկսվել է Արցախի Հանրապետության Ասկերանի, Շահումյանի,Մարտակերտի, Մարտունիի և Հադրութի շրջանների ուղղություններով հակառակորդի խոշորածավալ հարձակումներով և ավարտվել մարտական գործողությունների հիմնական թատերաբեմ Մարտակերտի ռազմաճակատում հակառակորդի հարձակման կասեցմամբ, ինչպես նաև հակամարտության գոտում ուժերի ընդհանուր հավասարակշռության ստեղծմամբ»:

Եվ ահա «հակառակորդի խոշորածավալ հարձակումներին» զուգընթաց՝ հրաժարականի պահանջով այս հանդիպմանը Դաշինքի անունից մասնակցում էին ՀՅԴ ներկայացուցիչ Բագրատ Սադոյանը, այն ժամանակ Հայաստանի Քրիստոնյա ժողովրդավարական միության ներկայացուցիչ Վարդան Խաչատրյանը (նա այժմ ՀՀԿ անդամ է եւ ՀՀ նախագահի խորհրդականը՝ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատվելուց հետո), այն ժամանակ Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչ Վիգեն Խաչատրյանը (վերջինս հենց տեղում է ասում, թե ՀՌԱԿ-ը չի պահանջում Տեր-Պետրոսյանի հրաժարականը), ՀՀԿ ներկայացուցիչ Սիմոն Շահազիզյանը, ՍԻՄ ներկայացուցիչ Հայկ Բաբուխանյանը (այժմ նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր), այն ժամանակ ԱԺՄ կուսակցության ներկայացուցիչ Արշակ Սադոյանը (այժմ ԱԺԴ նախագահ, ՀՀ նախագահի կազմավորած Հանրային խորհրդի անդամ):

Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ հրաժարվելով նրանց պահանջով ինքնակամ հրաժարական տալ՝ առաջարկում է նախաձեռնել արտահերթ նստաշրջան, որտեղ կքննարկվի ՀՀ նախագահին անվստահություն հայտնելու պահանջով համաժողովրդավարական հանրաքվե կազմակերպելու հարցը: Նաեւ համաձայնում է ՀՀԿ ներկայացուցչի առաջարկին՝ ընդունելի համարելով, որ փորձեն նստաշրջանի օրակարգում ներառել նախագահի պաշտոնը լուծարելու հարցը: «Ես կարծում եմ՝ սա է միակ ձեւը, եթե դուք անգամ գալու եք իշխանության, լավագույն ձեւը կլինի, որ գաք իշխանության գլուխ օրինական ճանապարհով,- ասում է Հայաստանի առաջին նախագահը:- Անօրինական ճանապարհով իշխանություն ձեռք բերելը միշտ ու վերջին հաշվով անդրադառնում է եւ ազգի վրա, եւ անձամբ այն մարդկանց, ովքեր այդ ձեւով գալիս են իշխանության: Սա համաշխարհային օրենք է»:

Հանդիպմանը մասնակցող մարդկանցից երկուսն այժմ չկան: Մնացածի վերաբերյալ հետաքրքիր կլիներ հետահայաց պարզել նրանց կամ նրանց ներկայացրած քաղաքական ուժերի գնահատականը՝ արդյոք հիմա էլ են ճի՞շտ համարում այն ժամանակ, այդ պայմաններում իրենց ծավալած գործունեությունն ու առաջադրած պահանջները: Սա գուցե թե ուսուցողական ու հետաքրքիր կլիներ լսել մարդկանց, ովքեր հիմա են՝ վերսկսված ռազմական գործողությունների եւ վճռական բանակցությունների պայմաններում փորձում երկրորդ ճակատ բացել երկրի ներսում:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (14)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    յարգելի
    (եւ նոյնիսկ սիրելի – what the heck… -)
    Աննա ջան

    քոյրս,

    դու,1994-1994 թվականերին (համարյա թէ, քառորդ դար առաջ)
    եւ այսօր, 2016 թվի արդէն կէսին,
    նոյն բանե՞րն ես ասում,
    նոյն ձեւո՞վ ես մտածում,
    նոյն բա՞նն ես մտածում…

    նոյն բանե՞րը գիտես

    քո գիտցած բանն իսկ՝ նոյն ձեւո՞վ ես հասկանում

    վստահաբար ոչ

    հիմնական կացությունը նոյ՞նն է

    այդ ել՝ ոչ

    ուրեմն,
    կեցցէս այս nostalgic (կարօտախտային) պտոյտին համար
    ես ել, շատերս ել, յաճախ յիշում ենք անցյալը
    – ընդհանրապէս, իմ տարիքին, ափսոսանքով -,
    նոյնիսկ երբեմն ապավիվում ենք անոր վրայ

    սակայն այս քո արծարծած մասնայատուկ նիւթին մէջ,
    եւ այս անմիջական պահին,
    ինծ’ թվում է թէ irrelevant է այդ քո – լաւապէս եւ տպաւորիչ կերպով – յիշատակած անցեալի տվեալները

    իրողութիւնների առումով,
    ես կարեւոր բաներ նոր սովորեցի, շնորհիվ այս յոդվածին

    սակայն իսկապէս չհասկացա քննարկամ
    այժմէական նպատակը

    (then again,
    երբեմն դանդաղ եմ)

    Հ.

    • Հ.Շ. says:

      ուալլա, մի հատ եւս կարդացի,
      եւ նորէն չկարողացա հասկանալ

      Աննա ջան,
      հաճիս,
      մի հատ պարզ խօսքերով բացատրէ,
      ոնց որ երեխայի (կամ ել մի խեղճ ախպարի) բան ես ասում

      ուզում եմ իսկապէս հասկանալ,
      որովհետեվ կարծում եմ թէ,
      եթէ հասկանամ,
      կարող եմ մարդավարի պատասխան մը տալ քո հարցադրանքին

      (այսինքն՝
      . էն վախտը,
      թուրքը ազդու կերպով հարձակեցաւ,
      եւ այդ հիման վրայ` այդ օրվա Նախագահի հրաժարականը պահանջեցին ոմանկ,
      . նոյն բանն է պատահում այժմ,
      բա խի՞ նոյն բանը չեն պահանջում նոյն կուսակցութիւննե՞րը

      այս է հարցումը…)

      • Հ.Շ. says:

        2000+ անձիք արդէն կարդացին այս յօդվածը !!!??!

        այսքան արագօրէն ?!?!

        I’m definitely missing something here…

        • Հ.Շ. says:

          2500 !!!

          նորմալ չէ

          the fix is in !

          (կարծեմ Էմման ել այսպիսի հնարքներ ունի… )

          • Երեք ժամ առաջ դրված նյութ է: Ի՞նչն է ոչ նորմալ: Մենք նյութեր ենք ունեցել, որոնք րոպեների ընթացքում են այդքան դիտումներ ունեցել

          • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

            Երբեք նման «հնարքներով» չենք զբաղվել: Խարդախության կասկածները փոքր-ինչ վիրավորական են:

      • Ես գրել եմ, որ իրենք պետք է բացատրեն թերեւս: Ինքս նրանց փոխարեն չեմ կարող բացատրել

        • Հ.Շ. says:

          «իրենք» չեն բացատրեր, ջանս

          երբեք չեն բացատրեր

          բացատրելու պէտք չունի~ն…

          պէտք է որ մենք հասկանանք,
          իսկ թէ որ չհասկանանք՝ դա մեր հանցանքն է արդէն…

          այսպէս է կեանքը

          ըստ «իրենց»…

          սակայն ես պատրաստ եմ բացատրել ջանալու գոնէ
          ինչ որ կարող եմ

          (այդ օրերին, այլ վարչակարգի այլընտրանք կար,
          գոյացել էր

          այսօր, չկա

          բացի եթէ կ’ուզես որ Քոչարյանը վերադառնա
          այդ ալ՝ messy կերպով…)

          • Տիգրան Խաչատրյան says:

            Աստված իմ, արդեն 3247 դիտում…հավանաբար ջհուդա-մասոնական դավադրություն է…

  2. henri says:

    ԼՏՊ չտեսնուած վերլուծաբան եւ տրամաբանող անձ է -կրնայ ըլլալ որ եղած են անգամներ երբ իրերու ընթացքը ուրիշ ուղղութիւն բռնած ըլլան; բայց յարձակիլ-զրպարտել-բամբասել նման անձ մը որ վեց դար ետք յաջողեցաւ ամողջական նահանգ մը ազատագրել ի հեճուկս ներքին պայքարներու – յաջողեցաւ նաեւ կասեցնելու սովետական բանակին մուտքը Հայաստան /երբ անոնք Բագու ալ մտան Թիֆլիս ալ/ մարդկային մեծագոյն ապերախտութիւնն է որ կը կատարուի;
    Երբ կիրքերը հանդարտին եւ գլուխները մի քիչ անկիր գործեն պատմութիւնը ցոյց պիտի տայ թէ այնքան ալ վատ նախագահ մը չէր ինչպէս կը շարունակեն ներկայացնել զինք իր հակառակորդները նոր սերունդին;

    • Հ.Շ. says:

      ինչ որ իրագործեց, մինակը չիրագործեց անշուշտ, Henri…

      աշխարհի ամբողջ հայութիւնը իր թիկունքին էր

      մեծ ու ծանր սխալներ ալ գործեց սակայն,
      որոնց հետեւանքները անյեղաշրջելի եղան

      սակայն ներկայիս, կարելի է ասել թէ rehabilitated է, ներումի արժանի, եւ ճիտդ ես, պէտք է շեշտը դնել իր լաւ գործերուն վրայ

      սկիզբը, Սփիւռքի մէջ իրեն զօրակցելու համար ցոյցերու մասնակցել եմ խորհրդային դեսպանատան դիմաց, ոստիկաններից ծեծ ալ կերած եմ փողոցին մէջ, իրեն համար

      սակայն յետոյ, շատ ցաւ պատճառեց…

      երկար ժամանակ զինք ատեցի

      հիմա ինքզինքս հաշտված կը նկատեմ իր հետ

      ամէն դէպքում, յատկապէս ներկայ օրերի ԼՏՊ-ն անցեալի անձը չէ

      կը կարծեմ թէ տարիքը եւ նաեւ անհանգստութիւնը զինք խորապէս փոխեցին, եւ ան կ’ուզէ հիմա դրական կերպով աւարտել իր կեանքն ու ազգային գործունէութիւնը (թէեւ ինք բնաւ պիտի չսիրէ ասդ «ազգային» բառը… ոչինչ…), կ’ուզէ, վերջին հաշւով՝ պատվաւոր հետք թողել իր ետին, մեր յուշերուն եւ Պատմութեան մէջ… կը կարծեմ թէ պիտի յաջողի…

  3. Հ.Շ. says:

    ներողութիւն, վիրաւորանքին համար…

    զրպարտելու միտում չկար,
    պարզապէս – ձախող – կատակ էր

    եթէ այս թերթի նկատմամբ վստահութիւն չունենայի,
    այսքան ժամանակն չէի անցկացներ այս կողմերը

    շատ մը այլ թերթեր երբեք չեմ կարդար անգամ

    շնորհաւորութիւն ընթերցողներու յաճախ տպաւորիչ թիւին համար

    • Հ.Շ. says:

      Յ.Գ. Հայաստանէն դուրս, բացառելով Ռուսաստանը որմէ տեղեակ չեմ, հինգ ցամաքամասների վրայ համայն Սփիւռքի մէջ հազիւ 2 կամ 3 հայերէնով թերթեր մնացած են: Նոյնիսկ այլ լեզուներով հայկական թերթերը դադրած են տպուած հրատարակվելէ, ապաստանելով Համացանցում:

      Հայերէն տպուած թերթ, համայն Սփիւռքի մէջ, հաւանաբար հազիւ 300 անձիք կը կարդան (կանոնաւոր կարդալ, ոչ թէ միայն արագօրէն թղթատել եւ նկարներուն նայիլ – տեսնելու համար եթէ լաւ կ’երեւան այդտեղ… – ) : Դեռ լաւատես թիւ մըն է այդ: Մեր գաղութին մէջ, վստահ եմ որ այդ թիւը չ’անցնիր 20-ը: Բոլորն ալ միայն տարեցներ անշուշտ:

  4. henri says:

    Շատ իրաւացի ես -ոչ ոք առանց համայն հայութեան օգնութեան կրնար յաջողիլ նոյնն է ներկայիս,հակառակորդին միակ վախը այդ է – ԼՏՊ մտաւորական ըլլալով աւելի լաւ գիտցաւ իր շուրջ համախմբել գոյնզգոյն ուժերը որ իր հետ շարժումին մաս կը կազմէին -ինք չէր ընտրած եւ մինչեւ ատեն մը միասնութիւնը լաւ գործ տեսաւ -երբ աւարառութիւնները սկսան -շատերուն մէջ ընչաքաղցութիւն մտաւ եւ անկառավարելի դարձան ;Այնուհանդերձ իմաստութիւնն ունեցաւ իր
    հաւատարիմներով հրաժարելու եւ մեկուսանալու որ եղբայրասպան արիւնահեղութիւն չունենայ-այն ինչ իր յաջորդը չի յարգեց և իր հարազատ ժողովուրդին վրայ կրակ բացաւ.այդ վէրքը տակաւին չէ սբիացած դժբախտաբար;

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031