Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզի եւ Օ-դե-Սեն դեպարտամենտի միջեւ ապակենտրոն համագործակցության համաձայնագիր ստորագրվեց

Մայիս 25,2016 20:30

Մայիսի 25-ին Տավուշի մարզպետարանում կայացավ Տավուշի մարզի եւ Ֆրանսիայի Օ-դեՍեն դեպարտամենտի միջեւ ապակենտրոն համագործակցության համաձայնագրի ստորագրության արարողություն: Այն ստորագրեցին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը եւ Օ-դեՍեն դեպարտամենտի խորհրդի նախագահ, պատգամավոր Պատրիկ Դեվեջյանը: Նրանք բարձր գնահատեցին շարունակվող համագործակցությունը: Պայմանագրի ժամկետը 4 տարի է: Կայացավ մամուլի ասուլիս:IMG_0040

Այնուհետեւ Պատրիկ Դեվեջյանի գլխավորած պատվիրակությունը Տավուշի մարզպետի ուղեկցությամբ այցելեց Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ գյուղի տարածքում գտնվող անասնապահական ֆերմա: 7 հոգուց բաղկացած գյուղատնտեսական կոոպերատիվին Կողբի գյուղապետարանը նվիրաբերել է ավելի քան 2200 քառակուսի մետր տարածք, ուր «ՀիմնաՏավուշ» հիմնադրամը անասնապահական ֆերմա է կառուցել, տրամադրել սեմիտալ ցեղի կովեր: Առաջիկայում Լուսաձորի անասնապահական ֆերմայից այնտեղ կբերվեն հորթեր: «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի կողմից Տավուշի մարզում ստեղծվել է այդպիսի 7 անասնաֆերմա: Պատրիկ Դեվեջյանը գոհունակություն հայտնեց անասնապահական ֆերմայում կատարված աշխատանքներից, այնտեղ առկա պայմաններից:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031