Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն. «Մեր շքեղ ելույթով ադրբեջանցիներին «ոչնչացրինք»

Հունիս 01,2016 15:41

Հայաստանի պետական կամերային երգչախումբը նոր է վերադարձել մայիսի 22-27-ը Գորիում (քաղաք՝ Վրաստանի Հանրապետության Շիդա Քարթլի երկրամասում) կայացած երգչախմբային արվեստի միջազգային փառատոնից:

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Կամերային երգչախմբի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Արաբյանը, փառատոնին մասնակցում էին երգչախմբեր՝ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Ֆինլանդիայից, Էստոնիայից:

«Մենք հաստատ հաղթեցինք բոլորին, բայց վրացական երգչախմբերի առումով լրիվ այլ պատկեր էր՝ իրենց բազմաձայնությունը շքեղ է ու շատ հետաքրքիր, իրենք յուրահատուկ ձեւով առանձնանում էին: Ի դեպ, վրացիները կանանց երգչախումբ ունեին՝ բաս ձայներով, իրենց գեների մեջ մի տեսակ խորը նստած է իրենց ազգային երգեցողությունը»,-ասաց պարոն Արաբյանը:

Պատվավոր հյուրի կարգավիճակով հանդես եկած Հայաստանի պետական կամերային երգչախումբը եւս առանձնացել է ոչ միայն որակական աստիճանով, այլեւ ներկայացրած ինքնատիպ ծրագրով:

Կամերայինի տնօրենը վստահեցնում է՝ իրենց ելույթի ժամանակ մարդիկ հուզմունքից լաց էին լինում: «Կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը մի քանի բան էր մշակել վրացական, օրինակ, «Սուլիկոն» ջազային ձեւով կատարեցինք, «Թբիլիսոն», ունկնդիրը լաց էր լինում, որովհետեւ մեր ձայներն ուրիշ էին: Կատարել ենք նաեւ Կոմիտաս, Հալաջյան, Մանսուրյան, բավականին հաջող միջազգային ծրագիր էլ ունեինք: Հիմնական ելույթի համար ամեն երգչախմբի կես ժամ էր տրված, բայց մենք այլ ելույթներ էլ ունեցանք, այդ թվում՝ Մցխեթի ամրոցում»,-հայտնեց մեր զրուցակիցը:

Kamerayin nvagaxumb (1) Գորիի փառատոնին ադբեջանական երգչախումբ էլ էր մասնակցում: Արմեն Արաբյանը պատմում է . «Իհարկե, մեր շքեղ ելույթով ու լավ ընդունելությամբ մենք ադրբեջանցիներին «ոչնչացրինք»: Նրանք սկզբում նույնիսկ չէին բարեւում մեզ, հետո էլ մտածում էին՝ ոնց անենք, բարեւենք, բայց արդեն ուշ էր»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930