Լրահոս
Օրվա լրահոսը

Անհարգալից վերաբերմունքի համար դատարանը նիստից հեռացրեց Վարդգես Գասպարուն ու եւս մեկ քաղաքացու

Հունիս 06,2016 16:00

Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով դատական նիստն այսօր միջադեպերով սկսվեց:

Դատական նիստին ներկաներից մեկը՝ Գեւորգ Սաֆարյանի կողմնակիցներից, դատավորի ներս մտնելու ժամանակ ոտքի չկանգնեց` այդ կերպ հայտնելով անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ:

«Չեմ հարգում անարդար դատարանին»,- պատճառաբանեց նա:

Ոտքի չկանգնեց նաեւ ակտիվիստ  Վարդգես Գասպարին` ասելով, թե հենց դատավոր Մնացական Մարտիրոսյանն է քաղբանտարկյալների գործը քննել եւ կատարել քաղաքական պատվեր. «Ես էլ չեմ կանգնել ոտքի, որովհետեւ չեմ հարգում դատարանին, դուք քննեցիք Շանթ Հարությունյանի եւ մյուս քաղբանտարկյալների գործերն ու անարդար որոշումներ կայացրիք»:

Ակտիվիստների այս գործողություններից հետո դատական նիստն ընդմիջվեց 10 րոպեով, ինչից հետո դատարանին չհարգած քաղաքացիներին դատարանը թույլ չտվեց մասնակցել նիստին:

Վարդգես Գասպարին իր ավանդական դարձած պառկած բողոքը շարունակեց դատարանի շենքի դիմաց:

Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն կատարելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930