Ինչպես արդեն հայտնել ենք, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 20-ին դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվում էր ստվարաթղթե հրասայլով ԱԱԾ դարպասներին հարվածելու գործի քննությունը:
Դատական նիստի ավարտից հետո դատարանի շենքին մոտեցավ քաղաքացիական ակտիվիստ Միքայել Նազարյանը՝ ձեռքին РПГ 7 նռնականետի մուլյաժ: Սակայն, դատարանի կարգադրիչները նրան թույլ չտվեցին ներս մտնել պատճառաբանելով, որ ձեռքին արգելված իր է:
Լրագրողների հետ զրույցում Միքայել Նազարյանը ասաց, որ ձեռքին 80-ականների արտադրության ռուսական զենք է. «Հիշո՞ւմ եք Շանթի ակցիան, պատրաստված է այ էդ մահակներից, մահակներից չէ՝ բահի պոչ, խաղալիք զենք է իրականում: Սոլիդարության ակցիա եմ անում ես այսօր, որ մարդիկ հասկանան՝ խաղալիքների համար մարդկանց չեն դատում: Այսօր ռեժիմն այն վիճակում է, որ փորձում է ինչ-որ բանսարկության մեթոդով մարդկանց ազատ խոսքի արտահայտումը ինչ-որ ձեւ կանխի: Ու մենք այդ ազատ խոսքի տերերն ենք, եւ ոչ մի կերպ չեն թողնելու, որ մեր ազատ խոսքի իրավունքը չհարգեն»:
Կարդացեք նաև




Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

















































