2016թ. հունիսի 20-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների շրջանակում միմյանց հետ հանդիպելու նպատակով Սանկտ Պետերբուրգ են ժամանել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։

Ալիևից հետո Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաք է ժամանել նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Սպասվում է, որ երկու երկրների առաջնորդներն առանձին հանդիպում կունենան ՌԴ նախագահի հետ, որից հետո՝ երեկոյան, 3 երկրի նախագահները կհանդիպեն եռակողմ ձևաչափով։


















































