Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ժամանել են Սանկտ Պետերբուրգ. «ՌԻԱ»

Հունիս 20,2016 15:55

2016թ. հունիսի 20-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների շրջանակում միմյանց հետ հանդիպելու նպատակով Սանկտ Պետերբուրգ են ժամանել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։

AliyevՎերը նշված աղբյուրի համաձայն՝ Ադրբեջանի նախագահ Ալիևին Սանկտ Պետերբուրգի Պուլկովո-1 օդանավակայանում դիմավորել է Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն։

Ալիևից հետո Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաք է ժամանել նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Սպասվում է, որ երկու երկրների առաջնորդներն առանձին հանդիպում կունենան ՌԴ նախագահի հետ, որից հետո՝ երեկոյան, 3 երկրի նախագահները կհանդիպեն եռակողմ ձևաչափով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930