Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ Հայաստան կատարելիք պատմական այցին մնացել են հաշված օրեր: Ինչպես հայտնի է՝ Սրբազան Քահանայապետը հունիսի 25-ին կայցելի նաեւ Գյումրի, որի կենտրոնական Վարդանանց հրապարակում կմատուցի պատարագ: Այս ընթացքում Գյումրիում մեծ թափով նախապատրաստական աշխատանքներ են կատարվում. դեռ հավաքում են խորանը, որտեղ պետք է մատուցվի պատարագը, կարգի են բերում այն բոլոր փողոցները, որոնցով պիտի անցնի Հռոմի պապը: Պատարագին մասնակցելու համար մեծ թվով ուխտավորներ են պատրաստվում գալ Գյումրի, 3000-ից ավելի գրանցվել էին դեռ 2-3 ամիս առաջ:
Ինչպես տեղեկացանք Գյումրու քաղաքապետարանի լրատվական բաժնից, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը պատրաստվում է Հռոմի պապին նվիրել գեղանկար ու արծաթե մուշուրբա (բաժակ, որով ջուր խմելու ժամանակ զրնգում է, կլկլում է, այդ պատճառով նաեւ անվանում են կլկլան): Այն վերջին շրջանում դարձել է Գյումրու խորհրդանիշը, օտարերկրյա բարձրաստիճան բոլոր հյուրերին մուշուրբա են նվիրում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Ինչ ամոթ է, գոնե ոսկոզօծ լիւներ,ձեռքը քարի տակն է կամ գոնե մուշուրբա չլիներ, բայց դե հազիվ էլ էդքան միտք ու ֆանտազիա, էդ քաղաքապետը Գյումրու հետ ինչ կապ ունի որ դա էլ հասկանար
Ինչ ամոթ է, գոնե ոսկոզօծ լիւներ,ձեռքը քարի տակն է կամ գոնե մուշուրբա չլիներ, բայց դե հազիվ էլ էդքան միտք ու ֆանտազիա, էդ քաղաքապետը Գյումրու հետ ինչ կապ ունի որ դա էլ հասկանար