Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետն արծաթե մուշուրբա կնվիրի Հռոմի պապին

Հունիս 20,2016 17:15 Share

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ Հայաստան կատարելիք պատմական այցին մնացել են հաշված օրեր: Ինչպես հայտնի է՝ Սրբազան Քահանայապետը հունիսի 25-ին կայցելի նաեւ Գյումրի, որի կենտրոնական Վարդանանց հրապարակում կմատուցի պատարագ: Այս ընթացքում Գյումրիում մեծ թափով նախապատրաստական աշխատանքներ են կատարվում. դեռ հավաքում են խորանը, որտեղ պետք է մատուցվի պատարագը, կարգի են բերում այն բոլոր փողոցները, որոնցով պիտի անցնի Հռոմի պապը: Պատարագին մասնակցելու համար մեծ թվով ուխտավորներ են պատրաստվում գալ Գյումրի, 3000-ից ավելի գրանցվել էին դեռ 2-3 ամիս առաջ:

kubok_1Ինչպես տեղեկացանք Գյումրու քաղաքապետարանի լրատվական բաժնից, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը պատրաստվում է Հռոմի պապին նվիրել գեղանկար ու արծաթե մուշուրբա (բաժակ, որով ջուր խմելու ժամանակ զրնգում է, կլկլում է, այդ պատճառով նաեւ անվանում են կլկլան): Այն վերջին շրջանում դարձել է Գյումրու խորհրդանիշը, օտարերկրյա բարձրաստիճան բոլոր հյուրերին մուշուրբա են նվիրում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարո says:

    Ինչ ամոթ է, գոնե ոսկոզօծ լիւներ,ձեռքը քարի տակն է կամ գոնե մուշուրբա չլիներ, բայց դե հազիվ էլ էդքան միտք ու ֆանտազիա, էդ քաղաքապետը Գյումրու հետ ինչ կապ ունի որ դա էլ հասկանար

Պատասխանել