Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանը ցուցմունք չի տալիս. նա առերեսվել է. «Ա1+»

Հունիս 21,2016 17:39

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Ժիրայր Սեֆիլյանն առերեսվել է իր դեմ ցուցմունք տված անձի հետ:

«Եղել է գեղեցիկ բեմադրություն: Այն ինչ- որ տվյալ անձը առերեսման համար ասաց, բառացի անհեթեթություն է»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը:

Ելնելով նախաքննական գաղտնիքից՝  պարոն Զաքարյանը մանրամասներ չներկայացրեց. «Մի բան ակնհայտ երեւում էր, որ նա կոնկրետ այդպիսին պատրաստված էր եւ նպատակ է հետապնդում ուղղակիորեն Ժիրայր Սեֆիլյանին մեղադրել ինչ- որ  հանցագործության կատարման մեջ»:

Ի դեպ, Ժիրայր Սեֆիլյանը որեւէ ցուցմունք չի տվել եւ պարզաբանում էլ չի ցանկանում տալ. «Վարույթն իրականացնող մարմինը ըստ պարոն Սեֆիլյանի եւ պաշտպանական կողմի ոչ թե քայլեր է ձեռնարկում ենթադրյալ հանցագործությունը պարզելու ուղղությամբ, այլ ուղղակի կատարում է իշխանության կողմից տրված հերթական պատվերը, այդ պատճառով որեւէ ասելիք չկա»,- նշեց պաշտպանը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930