2016թ. հուլիսի 10-ին լրացավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտոնավարման 22-ամյակը։ Այս կապակցությամբ ռուսական Lenta.ru կայքը հրապարակել է Լուկաշենկոյի առավել հայտնի արտահայտությունները։
Մի առիթով Լուկաշենկոն ասել է. «Ես այդքան էլ լավ չեմ հասկանում, թե ինչ է նշանակում բռնապետ, բայց մյուս կողմից, ես նախանձում եմ ինքս ինձ։ Ես Եվրոպայի վերջին և միակ բռնապետն եմ։ Ոչ մի տեղ այդպիսի բան չկա։ Դուք գալիս եք և տեսնում կենդանի բռնապետի»։

Արտահայտվելով կանանց մասին՝ Լուկաշենկոն ասել է, որ տղամարդիկ են մեղավոր, որ մեր օրերում կանայք փոխարինել են նրանց։
Կարդացեք նաև
Եվս մեկ միտք, որ իր նախագահության օրոք արտահայտել է Ալեքսանդր Լուկաշենկոն. «Օղի, հաց, ծխախոտ. առանց սրանց մարդիկ չեն կարող ապրել»։


















































