Լրահոս
Օրվա լրահոսը

Լուկաշենկո. Ավելի լավ է բռնապետ լինել, քան նույնասեռական. Lenta.ru

Հուլիս 11,2016 16:26 Share

2016թ. հուլիսի 10-ին լրացավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտոնավարման 22-ամյակը։ Այս կապակցությամբ ռուսական Lenta.ru կայքը հրապարակել է Լուկաշենկոյի առավել հայտնի արտահայտությունները։

Մի առիթով Լուկաշենկոն ասել է. «Ես այդքան էլ լավ չեմ հասկանում, թե ինչ է նշանակում բռնապետ, բայց մյուս կողմից, ես նախանձում եմ ինքս ինձ։ Ես Եվրոպայի վերջին և միակ բռնապետն եմ։ Ոչ մի տեղ այդպիսի բան չկա։ Դուք գալիս եք և տեսնում կենդանի բռնապետի»։

Lukashenko 2Մեկ այլ առիթով Լուկաշենկոն հետևյալ միտքն է արտահայտել. «Ես մտածեցի՝ ավելի լավ է բռնապետ լինել, քան նույնասեռական, բայց Աստված նրանց հետ»։

Արտահայտվելով կանանց մասին՝ Լուկաշենկոն ասել է, որ տղամարդիկ են մեղավոր, որ մեր օրերում կանայք փոխարինել են նրանց։

Եվս մեկ միտք, որ իր նախագահության օրոք արտահայտել է Ալեքսանդր Լուկաշենկոն. «Օղի, հաց, ծխախոտ. առանց սրանց մարդիկ չեն կարող ապրել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել