Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկեսի խաչմերուկում մեկ ժամ խցանում էր. ՃՈ-ն նոր է ժամանել (ֆոտոշարք)

Հուլիս 18,2016 14:00

Ճանապարհային ոստիկաններն արդեն կարգավորում են երթեւեկությունը

12:40-Արդեն կես ժամից ավելի` Կրկեսի խաչմերուկում խցանումներ են: Հոսանքազրկման հետեւանքով չեն աշխատում լուսացույցերը: Հատկանշական է, որ այս ընթացքում խաչմերուկով երկու ոստիկանական ավտոմեքենա անցավ, սակայն իրավապահները միջոցներ չձեռնարկեցին` երթեւեկությունը կարգավորելու ուղղությամբ:

xcanum1

Մինչ այս պահը ՃՈ աշխատակիցները համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել: Քիչ առաջ կին-վարորդներից մեկը ինքնուրույն փորձում էր «կարգավորել» խնդիրը:

xcanum2

13:42-քիչ առաջ ժամանեցին ճանապարհային ոստիկանները:

13:50 Քիչ առաջ երկու տրանսպորտային միջոցների մասնակցությամբ ավտովթար գրանցվեց:

xcanum3

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031