Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեք Ենիգոմշյան. «Սեֆիլյանը այս ամենի մի մասն է» (Տեսանյութ)

Հուլիս 19,2016 12:49

Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ Էրեբունի վարչական շրջանում գտնվող պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակում կատարած անձանց բջջային կապը անջատել են: «Սա ես գնահատում եմ բանակցությունների խզում, բանակցությունների շարունակման առումով ոչ նպաստավոր քայլ, ավելին չեմ ասում, մինչեւ վերջնական հավաստիացում չստանամ պատկան մարմինների հավաստիացումներից: Երկուշաբթի սկսվել են բանակցությունները: Երեկ այս բանակցությունները շարունակվել են ԱԱԾ ղեկավարության կողմից եւ նրանց կողմից պահանջ-առաջարկ է ներկայացվել «Սասնա ծռեր» խմբի անդամներին: Ես երեկ եւս հանդիպել եմ եւ Ժիրայր Սեֆիլյանին, եւ «Սասնա ծռեր» խմբի անդամներին, փոխանցել եմ ԱԱԾ-ի առաջարկ-պահանջը: Բոլոր քայլերը ցույց են տալիս, որ նրանք խզում են բանակցությունները, բայց դեռ մի փոքր հույսի նշույլ կա, որ այդպես չէ: Բայց ես պետք է 100 տոկոս վստահ լինեմ, լրացուցիչ մանրամասներ չեմ ասի, չնայած դրա մեծ այդքան մեծ գաղտնիք չկա: Այնուամենայնիվ, ես փոխանցել եմ նրանց այդ առաջարկ-պահանջը: Տղաներն ասել են, որ այսօր ժամը 7-ին կտան դրա պատասխանը»,- ասաց Ա. Ենիգոմշյանը:

Ալեք Ենիգոմշյանի խոսքերով՝ այդ պատասխանը «Սասնա ծռերի» անդամները փոխանցելու են իրեն, ինքն էլ՝ ԱԱԾ-ին: Ժիրայր Սեֆիլյանի առաջարկած հարցի լուծման 3-րդ տարբերակի վերաբերյալ էլ Ենիգոմշյանն ասաց, որ դա այնքան էլ էական չէ:

Ալեք Ենիգոմշյանը վստահեցրեց, որ Ժիրայր Սեֆլիլյանն այս ամենի մի մասն է, իսկ բանակցությունները եռակողմ են ընթանում:

Մանրամասն առաջիկայում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Հ. Գ. Ալեք Ենիգոմշյանն ավելի ուշ հայտնեց, որ ստացել է հավաստիացում, որ բանակցությունները խզված չեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031