Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեչ խնդիր չէր, որ կարելի էր լուծել սննդի հարցը եւ չունենալ այդ բախումը». Վարդան Հարությունյան

Հուլիս 21,2016 09:14 Share

Խորենացի փողոցում այս գիշեր լարված իրավիճակը շարունակվում էր մնալ եւ պարբերաբար այն սրվում էր, որը պայմանավորվում էր հատկապես ՊՊԾ գնդի ներսում պատանդների եւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների սննդի չլուծված հարցով:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում լարված գիշերվա մասին այսպես մեկնաբանեց. «Ամբողջ, այս օրերի ընթացքում խոսվում էր միայն այն մասին, որ իշխանությունները պետք է անեին այն ամենը ինչը կկանխի բռնության կիրառումը, ուժի իրողությունը, բայց, ըստ էության նրանք ոչինչ չարեցին, բախումներ հրահրեցին եւ ոստիկանները մասնակցեցին այդ բախումներին: Բախումներ, որոնք անցանկալի էր եւ ավելորդ լարվածություն մտցվեց այս լարված իրավիճակում, ավելորդ թշնամություն եւ ավելորդ վիրավորանք, որոնցից հանգիստ կարելի էր խուսափել ուղղակի բարի կամքի դրսեւորման պարագայում»:

Իրավապաշտպանի խոսքերով՝ խնդրին լուծմանն ուղղված առաջին քայլեր անողը պետք է լիներ իշխանությունները իրենց ոստիկանությամբ, իրենց հատուկ ծառայություններով. «Իշխանությունները միանգամայն այնպես պետք է անեին, որ մարդիկ հասկանային՝ խնդիրը տանում են խաղաղ հանգուցալուծման, որ այդ ուղղությամբ քայլեր են անում եւ ավելորդ լարվածություն չմտցնեին:

«Սկսած կենցաղային մանր խնդիրներով: Հեչ խնդիր չէր, որ կարելի էր լուծել սննդի հարցը եւ չունենալ այդ բախումը»,-նշեց Վարդան Հարությունյանը:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031