Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. Իշխանություններ, ուշքի եկեք, վաղն ուշ կլինի, չէ՛, այսօր արդեն ուշ է

Հուլիս 21,2016 10:50

Այսօր հասարակությունն, առանց բացառության, իշխանությունից պահանջում է խնդիրը լուծել առանց արյունահեղության, միանում ու պահանջում եմ, որովհետև այս պահանջին, հասարակության ու իմ տեսակետից, այլընտրանք չկա: Ես չէ, որ երկու կողմերին պիտի հիշեցնեմ մեր երկրի սահմանների անվտանգության առաջնահերթության մասին: Ուշքի արի՛, իշխանություն, վաղը կարող է շատ օրհասական լինել Հայաստանի ու Արցախի համար:

Չեմ կարող զուգահեռներ չտանել ու մեր հասարակությանը չհիշեցնել 2013թ. նախագահական ընտրություններից հետո բողոքի ալիքի ու այսօրվա իրադարձությունների տարբերության միջև: Այն օրերին չեղան նման արյունալի դեպքեր, որովհետև Րաֆֆին չէր ընդունում, թույլ չտվեց, ամեն ինչ արեց, որպեսզի մեկի քթից արյուն գա և նրա այդ մարտավարությունը հասարակությունը ծաղրեց, ինչ խոսքեր ասես՝ չասվեց, ինչ պիտակներ ասես՝ չկպցրեցին Րաֆֆուն:

Դե, իսկ այսօրվա իրադարձությունների հեղինակները, ովքեր, չկանգնեցին Րաֆֆու կողքին ու ընտրությունների ժամանակ չօգնեցին ամբողջ երկրով մեկ, բոլոր ընտրատեղամասերում պաշտպանել քաղաքացիների ընտրության արդյունքները, դրանով իշխանություններին հնարավորություն տալով կեղծել դրանք, այսօր թե՛ իրենց կյանքն են վտանգում և թե՛ շատ ու շատ քաղաքացիների, որն անդառնալի հետևանքներ կունենա, եթե այսպես շարունակվի:

Իսկ եթե 2013-ին այս նույն մարդիկ կանգնեին ու Րաֆֆին ստանար ոչ թե 37, այլ 57%, ապա քաղաքական ճանապարհով՝ ընտրությունների միջոցով, հաստատ երկրում կսկսվեին մեր ժողովրդի ակնկալած համակարգային փոփոխությունները, առնվազն կվերանար հանրապետականի մենաշնորհը: 2013-ին Ի՞նչը խանգարեց այսքան պարզ բանը հասկանալուն, իմ կարծիքով՝ ամբիցիաները: Պատկերացնում եմ, թե այս հրապարակումից հետո ոնց են որոշ մարդիկ հարձակվելու վրաս, բայց համոզմունքս արտահայտելու իրավունքն ի՛մն է ու չեմ պատասխանելու վիրավորանքներին:
Շատ լավ ճանաչելով թե՛ իշխանություններին, որը ժողովրդին հասցրեց այս օրվան , թե՛ մյուս կողմի մահապարտ կեցվածքին,մտահոգությունս խորանում է:
Ասել եմ ու շարունակում եմ պնդել, այս ճանապարհը կործանարար է մեր թանկ պետության համար:

Իշխանություններ, ուշքի եկեք, վաղն ուշ կլինի, չէ՛, այսօր արդեն ուշ է:

 

Անահիտ ԲԱԽՇՅԱՆ

Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւան» խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031