Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Սեֆիլյանը հայտարարել է, որ Բալասանյանը ստում է. «Ազատություն»

Հուլիս 25,2016 23:24

Բանտում գտնվող «Հիմնադիր Խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը իր պաշտպան Արա Զաքարյանի միջոցով «Ազատությանը» հայտնել է, թե զինված խմբի հետ բանակցող Լեռնային Ղարաբաղի պատգամավոր Վիտալի Բալասանյանը ստում է։

Զաքարյանը փոխանցեց, որ այսօր տեսակցել է Սեֆիլյանի հետ, նա ցնցված էր որոշ հայտարարություններով, որ իր անունից արվել էին: Մասնավորապես, Վիտալի Բալասանյանի հայտարարությունների հետ կապված, Սեֆիլյանը նշել է հետևյալը՝ նա երկու անգամ շփվել է Բալասանյանի հետ և այնպիսի տպավորություն է ստացել, որ Բալասանյանը ոչ թե միջնորդի առաքելություն է իրականացնում, այլ «փաստացի ստանձնել է Սերժ Սարգսյանի պաշտպանությունը»։

«Ազատության» հարցին, ինչպե՞ս է Սեֆիլյանը մեկնաբանել Բալասանյանի հայտարարությունն այն մասին, թե ընդդիմադիր գործիչը պատրաստ է հրաժարվել Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից, փաստաբան Արա Զաքարյանը պատասխանեց․ – «Սեֆիլյանը ասում էր, որ այս պահին է այդ պահանջից հրաժարվում, այլ ոչ ընդհանրապես: Սակայն այս ամբողջից որոշակի ժամանակ կհայտնի այս ամբողջի վերաբերյալ իր դիրքորոշումը: Համենայն դեպս նա չի ասել, որ հրաժարվում է Սարգսյանի հրաժարականից։ Այսինքն՝ բանակցային պրոցես է, որի ընթացքում կողմերը որոշակի պայմաններ են առաջարկում փոխզիջումների գնալու տարբերակով: Այսինքն, որոշակի պայմաններ էր առաջարկել նաև Սեֆիլյանը, կատարվելու դեպքում այդ պահին նաև հանելու էր այդ պահանջը»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ`«Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031