Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» եւ իշխանության միջեւ միջնորդը պետք է լինի Ժիրայր Սեֆիլյանը. Պետրոս Մակեյան (Տեսանյութ)

Հուլիս 29,2016 13:05

Այսօր «Բլից ինֆո» ակումբում խոսելով «Սասնա ծռեր» խմբի գործողությունների մասին` «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը պատասխանելով մեր հարցին՝ Մարտի 1-ի իշխանություններին Դուք դատապարտում էիք, ասում էիք՝ զենքի ուժով իշխանության չեն գալիս, բա հիմա ի՞նչ տարբերություն՝ այսպե՞ս են գալիս իշխանության, թե՞ Մարտի 1-ով, նորից զենք ու բռնություն է՝ պատասխանեց. «Տրամաբանական է, բայց այս ամենի պատասխանատուն իշխանությունն է էլի, այլընտրանքը ապստամբությունն է»:

Մեր հարցին՝ ենթադրենք, զենքով եկան իշխանության, ժողովուրդն էլ, ինչ-որ բանից դժգոհ լինելով՝ նորից խումբ հավաքեց ու դիմեց զենքի, դա նորմա՞լ է՝ Պետրոս Մակեյանը պատասխանեց. «Վիտալի Բալասանյանի փաստարկն է: Այդ խնդիրը հնարավոր է գործի, այդ վտանգը կա, բայց եթե այդ ձեւով մտածես, աշխարհում որեւէ հեղափոխություն չպետք է լինի: Իսկ աշխարհում հեղափոխություններ եղել են ու կլինեն»:

Ըստ Պետրոս Մակեյանի, շատերը մեղադրում են «Սասնա ծռերին», որ բժիշկներին պատանդ են պահում. «Բայց եթե տղաները բաց թողեցին Վալերի Օսիպյանի նմանին, նրան թողնելուց հետո սովորական բուժակին, բժշկին ինչո՞ւ պիտի պատանդ վերցնեին, տրամաբանություն չկա»:

Մեր դիտարկմանը՝ փաստն այն է, որ վերցրել են՝ նա արձագանքեց. «Իրենց մոտ բուժօգնության կարիք կա: Ասում են՝ թող ուրիշ խումբ գա օգնություն ցույց տա, իրենք այդ քայլին չեն գնա»:

Պետրոս Մակեյանը գտնում է, որ այս անգամ «Սասնա ծռերի» եւ իշխանության միջեւ միջնորդը պետք է լինի Ժիրայր Սեֆիլյանը, որի ցանկացած ասածը կընդունեն «Սասնա ծռերի» տղաները, նաեւ չի ոտնահարվի խմբի պահանջները. «Պետք է բանակցեն Սեֆիլյանի հետ, ուրիշ միջնորդ այլեւս չի գործելու»: Իսկ Վիտալի Բալասանյանը, ըստ նրա, կորցրեց իր հերոսի կերպարը՝ քաղաքական դաշտում հայտնվելով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031