«Ես նոր եմ հասկանում, թե երիտասարդ սերնդին ոնց են այսքան տարի մոլորեցրել Հոկտեմբերի 27-ով ու Մարտի 1-ով։ Բայց գյուղից մարդ կա այստեղ, ժողովուրդ ջան, հիշողություն կա»,- Ազգային ժողովի նիստում Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի ելույթին։
«Սասուն Միքայելյանն ասում է՝ «ցար ի բոգ» էր Ռոբերտ Քոչարյանը, բա Արամ Զավենի Սարգսյանը Մանվել Գրիգորյանի ու Սեյրան Սարգսյանի գլխավորությամբ ո՞նց էր կորտեժով ամեն օր գալիս կառավարության շենք։ Ո՞վ էր տերն ու տիրակալը Հայաստանում, ո՞վ էր գլխավոր դատախազը, ո՞նց էր երկրապահն ամբողջ օրը կառավարության շենքում։ Չեք հիշում, դրա համար օգտվում են ու կեղծում են պատմությունը։ Այդ ժամանակ նախաքննության տերն ու տիրակալը եղել են Արամ Զավենի Սարգսյանը, Ջհանգիրյան Գագոն, մնացածը»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության պատգամավորների ելույթներին պատասխանեց ՔՊ խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը․ «Հոկտեմբերի 27-ին ի՞նչ եղավ՝ խորհրդարանի նախագահը սպանվեց, վարչապետը սպանվեց։ Եվ ով զարմանք՝ եղնիկներով «սվիտրով» Հայաստան եկածը դարձավ միլիարդատեր։ Տիկին Խամոյանն ասում է՝ Անդրանիկ Քոչարյանն ու թիմակիցները Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո պաշտոնների ցուցակ էին ներկայացրել (լուսանկարում)։ Եվ, տիկին Խամոյան, այդ ցուցակից գոնե մեկը նշանակվե՞լ է, չի նշանակվել, որովհետեւ Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո Ռոբերտ Քոչարյանն ամբողջ պետական ապարատը մաքրել է Վազգեն Սարգսյանի կադրերից»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































