Կայացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Ռոբերտ Քոչարյանին դատարանի դահլիճում աջակիցները դիմավորեցին ծափահարություններով։ Տեւական ժամանակ մեղադրական կողմը ներկայացնում էր ապացույցները։
Դատավորը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանն արդեն հանդիսանում է ԱԺ նախագահի տեղակալ, ինչը արգելք է այս վարույթին որպես պաշտպան մասնակցելու համար։ Հետեւաբար դատարանը որոշում կայացրեց նրան այս վարույթից ազատելու մասին։
Դատալսումներն ավարտվեցին, դրանք կշարունակվեն նոյեմբերի 5-ին՝ ժամը 11-ին։ Դատավորը նաեւ ասաց, որ դատարանը չի կարող կողմերին ստիպել քիչ ծավալի ապացույցներ ներկայացնել, քանի որ դատարանը դեռեւս ծավալ սահմանելու որոշում չի կայացրել։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելով խոշոր չափերի կաշառք ստանալու եւ փողերի լվացման հոդվածներով։ Այս նույն մեղադրանքներով կալանավորվել է նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։
Կարդացեք նաև
Դատական նիստն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































