Լրահոս
Օրվա լրահոսը

«Համախմբումը» Ալեք Ենիգոմշյանին, Արմեն Մարտիրոսյանին, Անդրիաս Ղուկասյանին, Եղիշե Պետրոսյանին և մյուսներին համարում է քաղբանտարկյալներ

Օգոստոս 04,2016 14:43 Share

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունն իր խոր մտահոգությունն է հայտնում հուլիսի 17–31–ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների արդյունքում տեղի ունեցած բռնաճնշումների կապակցությամբ։

Խաղաղ երթերին ու ցույցերին մասնակցած և անհիմն մեղադրանքներով ձերբակալված Ալեք Ենիգոմշյանին, Արմեն Մարտիրոսյանին, Անդրիաս Ղուկասյանին, Եղիշե Պետրոսյանին և մյուսներին մենք համարում ենք քաղբանտարկյալներ ու պահանջում նրանց ազատ արձակումը։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել