«Հիմնադիր Խորհրդարանն» իր ֆեյսբուքյան էջում հրապարակել ու լրատվամիջոցներին է քիչ առաջ ուղարկել հետեւյալ հաղորդագրությունը. «Տեղեկություն ենք ստացել, որ Ժիրայր Սեֆիլյանի դեմ շինծու մեղադրական գործի շրջանակներում հետախուզման մեջ գտնվող Արթուր Մովսիսյանի ընտանիքի վրա ոստիկանությունը խիստ ճնշում է գործադրում, որպեսզի Արթուր Մովսիսյանը ինքնակամ հանձնվի: Հորդորում ենք լրատվականներին լուսաբանել իրավիճակը»:

«Ասել են, որ իրավաբանական տեսակետից նրա վերադառնալու տարբերակն ամենաճիշտն է: Ասել են, որ դա փոխանցեմ նրան: Ոչ մի ճնշում չի եղել, ոչ մի նման բան չկա»,-հայտնեց կինը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































