Լրահոս
Օրվա լրահոսը

Այ տրյապկեք, որ ձեզ էսքան ժամանակ չենք սատկացրել ու ձեր կարողությունները չենք վառել… «Ժողովուրդ»

Հունիս 28,2016 11:30

«Ժողովուրդ»-ը իր աղբյուրներից տեղեկացել էր, որ Ժիրայր Սէֆիլյանից բացի՝ այս գործով կալանքի տակ են՝ գտնվում Երեւան քաղաքի բնակիչներ՝ 36-ամյա Ներսես Պողոսյանը, 38-ամյա Հովհաննես Պետրոսյանը, Գալուստ Գրիգորյանը, Հրայր Թոփչյանը, իսկ, ահա, Երեւան քաղաքի բնակիչ, 48-ամյա Արթուր Մովսիսյանը գտնվում է հետախուզման մեջ, նա դեռ հայտնաբերված չէ։

Իսկ ինչով են այս անձինք աչքի ընկել, ինչով են զբաղվել եւ, առհասարակ, քաղաքական ինչ հետաքրքրություն են ցուցաբերել, որ հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում։

Եվ այսպես՝ Արթուր Մովսիսյանը, որը այս օրերին իրավապահների կողմից գտնվում է հետախուզման մեջ, ակտիվ կերպով մասնակցել է մի շարք բողոքի ակցիաների եւ համացանցում կոպիտ հայտարարություններ է արել գործող իշխանությունների հասցեին, ընդհուպ մինչեւ հայհոյանքներ։ «Մենք մեր երեխեքին հայրենիք են պարտք, ու ասեմ, որ այդ հայրենիքի վրա տոկոսը ֆռում է, ոնց եք անելու։ Համազգային մոբիլիզացիա եւ հեղափոխության սկիզբը կհայտարարենք մենք։ Ընդամենը մեկ անգամ եւ իրական։ Աշխարհը, միջազգային հանրությունը մեզ լուրջ չեն ընդունի այնքան ժամանակ, քանի դեռ մենք հանդուրժում ենք հանցավոր ռեժիմին։ Մեզ պետք է առաջնորդի միայն ու միայն ազգային շահը։ Թքած պետք է ունենանք այն բոլորի ու նրանց կարծիքների վրա. որոնք իրենց շահն են հետապնդում այս պատերազմում։ Հեղափոխություն չի նշանակում քաղաքացիական պատերազմ, բայց նաեւ խաղաղ եւ անարյուն չի լինում»,- ահա, այսպիսի կոչով է հանդես եկել Արթուր Մովսիսյանը ապրիլից մայիս ընկած ժամանակահատվածում։

Ինչպես պարզեցինք՝ Արթուր Մովսիսյանից բացի՝ իշխանությունների մասին տարաբնույթ բացասական հայտարարություններ է արել նաեւ այս գործով կալանավորված Հովհաննես Պետրոսյանը. «Առանց որեւէ ցնցումի, առանց քաղաքացիական պատերազմի վտանգի, հանգիստ, սառնասիրտ, վերացնել, սատկացնել բոլոր տեսակի դավաճաններին ու երկրի հարստությունը քամողներին, ու ամեն ինչ ժամանակի ընթացքում տեղը կընկնի։ Պարզ լուծում։ Արտաքին պատերազմի վտանգի պայմաններում սա է միակ տարբերակը, ուրիշ լուծում չկա, եւ նրանք, ովքեր չեն հասկանում այս պարզ ճշմարտությունը, կա՛մ անհուսալի երդվյալ միամիտներ են, կա՛մ էլ թշնամու ջրաղացին ջուր լցնողներ։ Այ տրյապկեք, որ ձեզ էսքան ժամանակ չենք սատկացրել ու ձեր կարողությունները չենք վառել, դա միայն ու միայն Արցախի վերահաս պատերազմի հետեւանքները հաշվի առնելով»:

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930