Ինչպես հայտնի է ՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Երևան քաղաքի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը:

Aravot.am-ը Շիրակի մարզի ոստիկանության պաշտոնյաներից հետաքրքրվեց, թե ճանաչում են նոր ոստիկանապետին: Պարզվեց, որ Արտակ Կարապետյանին ոչ միայն լավ ճանաչում են, այլև Շիրակի մարզի ոստիկանության որոշ պաշտոնյաներ մտերմություն ունեն նրա հետ: Շիրակի նոր ոստիկանապետին բնութագրեցին որպես լուրջ, դաստիարակված, սակայն զգուշավոր անձնավորության:
«Այնքան զգուշավոր մարդ է, որ նրան Միկոյան են ասում, գիտեք, որ Անաստաս Միկոյանն էլ եղել է շատ զգուշավոր», -ասաց ոստիկանության պաշտոնյաներից մեկը՝ խնդրելով չհրապարակել իր անուն-ազգանունը:
Նշենք, որ Սարգիս Մարտիրոսյանը շիրակցիների կողմից ևս բնութագրվում է որպես հավասարակշռված մարդու: Միայն թե նա շիրակցիների հիշողության մեջ մնաց մի շատ տարօրինակ պատմությամբ. Մուշ բաժնի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ Վլադիմիր Գասպարյանը նրան նույն օրվա ընթացքում մի քանի ժամով պաշտոնազրկում, այնուհետ փոշմանելով հետ էր բերում: Ու այս ամենը պարբերաբար կրկնվում էր:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































