Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ոստիկանապետ Շիրակի մարզում՝ ինքնատիպ մականվամբ

Օգոստոս 09,2016 16:33

Ինչպես հայտնի է  ՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Երևան քաղաքի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը:

Սարգիս-Մարտիրոսյան-2Իսկ Շիրակի մարզ տեղափոխել են ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արտակ Կարապետյանին: Վերջինս, ըստ ոստիկանության պաշտոնական կայքէջի տվյալների , ծնվել է 1966 թվականին, տարբեր պաշտոններ է զբաղեցրել ոստիկանության համակարգում՝ օպերլիազորից դառնալով բաժնի պետ ՀՀ ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում, այնուհետ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչությունում: Զբաղեցրել է նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալի պաշտոնը, իսկ վերջին 3 տարին զբաղեցնում էր Լոռու մարզային վարչության պետի պաշտոնը:

Aravot.am-ը Շիրակի մարզի ոստիկանության պաշտոնյաներից հետաքրքրվեց, թե ճանաչում են նոր ոստիկանապետին: Պարզվեց, որ Արտակ Կարապետյանին ոչ միայն լավ ճանաչում են, այլև Շիրակի մարզի ոստիկանության որոշ պաշտոնյաներ մտերմություն ունեն նրա հետ: Շիրակի նոր ոստիկանապետին բնութագրեցին որպես լուրջ, դաստիարակված, սակայն զգուշավոր անձնավորության:
«Այնքան զգուշավոր մարդ է, որ նրան Միկոյան են ասում, գիտեք, որ  Անաստաս Միկոյանն էլ եղել է շատ զգուշավոր», -ասաց ոստիկանության պաշտոնյաներից մեկը՝ խնդրելով չհրապարակել իր անուն-ազգանունը:

Նշենք, որ Սարգիս Մարտիրոսյանը շիրակցիների կողմից ևս բնութագրվում է որպես հավասարակշռված մարդու: Միայն թե նա շիրակցիների հիշողության մեջ մնաց մի շատ տարօրինակ  պատմությամբ. Մուշ բաժնի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ Վլադիմիր Գասպարյանը նրան նույն օրվա ընթացքում մի քանի ժամով պաշտոնազրկում, այնուհետ փոշմանելով հետ էր բերում: Ու այս ամենը պարբերաբար կրկնվում էր:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031