Լրահոս
Օրվա լրահոսը

20 տարվա դադարից հետո Հայաստանը կրկին ոսկե մեդալ է նվաճում Օլիմպիական խաղերում (ֆոտոշարք)

Օգոստոս 17,2016 08:55

«Ճերմակ Արջ» մականունով հունահռոմեական ըմբիշ 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում ոսկեզօծեց Հայաստանի օլիմպիական պատվիրակության մեդալների հավաքածուն:

Arthur Aleksanyan-4

Arthur Aleksanyan-3Arthur Aleksanyan-5Հայ ըմբիշը եզրափակչում վստահ հաղթանակ տարավ կուբացի Դանիել Լուգո Կարբերայի նկատմամբ եւ Անկախ Հայաստանի պատմության մեջ 20 տարվա ընդմիջումից հետո Հայաստանի համար ոսկե մեդալ նվաճեց:

Arthur Aleksanyan-6

Arthur Aleksanyan-1Arthur Aleksanyan

Արթուրը նաեւ վրեժխնդիր եղավ իր թիմակից Միհրան Հարությունյանի հանդեպ մրցավարության խայտառակ անարդարության դիմաց: Ի դեպ, պատվանդանին Արթուր Ալեքսանյանը հագել էր ապրիլյան պատերազմում զոհված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի պատկերով շապիկ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. ՀԱՕԿ լրատվության բաժինը Ռիո դե Ժանեյրոյից հաղորդում է. «31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չեմպիոնի ոսկին նվիրում է սահմանին կանգնած այս զինվորին և ապրիլյան պատերազմում զոհված հերոսներին:

«Ինքներդ տեսաք, որ ինքս էլ արդեն ուժասպառ էի եղել: Ամենակարևորն այն է, որ գոտեմարտի ժամանակ չանջատվեցի: Ուրախ եմ, հպարտ, որ 20 տարվա դադարից հետո Հայաստանը կրկին ոսկե մեդալ է նվաճում Օլիմպիական խաղերում: Ապրիլյան պատերազմից հետո շատ էի ազդվել և դեռ այն ժամանակ ինձ համար որոշել էի, որ չեմպիոն դառնամ, ապա հագնելու եմ այս շապիկը: Այս հաղթանակը նվիրում եմ սահմանին կանգնած հայ զինվորին և պատերազմի բոլոր զոհերին: Իսկ ինչ վերաբերում է Միհրանին, ապա նա ինձ համար չեմպիոն է, նա ամբողջ աշխարհի համար է չեմպիոն, մենք այսօր պետք է ունենայինք երկու ոսկի»,-ասաց Ալեքսանյանը»:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Ապրես Արթուր: Մեր ազգին պետք են նման հաղթանակներ, իսկ դրա համար պետք է լինել աշխատասեր ու ստղծվեն անհրաժեշտ պայմաններ: Հովանավորչության պատճառով Միհրանը զրկվեց ոսկի մեդալից: Հովանավորչությունը չարիք է դարձել կյանքի բոլոր ոլորտներում ու մակարդակներում, որը խանգարում է բնականոն զարգացմանը: եկեք մեր երկրում լուծենք այդ հիմնախնդիրը, որը կնապաստի երկրի նպատակասլաց զարգացմանը:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031