«Ապառաժ». Ռոբերտ Աբաջյանը հերոսաբար զոհվել է 2016 թվականի ապրիլի 2-ին՝ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքի պաշտպանության ժամանակ։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, դիրքի պաշտպանության ընթացքում վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի զոհվելուց հետո, վիրավոր Ռոբերտ Աբաջյանը ստանձնել է դիրքի հրամանատարությունը։
Չնայած հակառակորդի գերազանցող ուժերին՝ նա շարունակել է մարտը՝ միայնակ պաշտպանելով դիրքը։ Զինամթերքի սպառվելուց հետո, չցանկանալով հանձնվել գերության, Աբաջյանը ձեռքի նռնակով պայթեցրել է իրեն և մոտեցած հակառակորդի զինծառայողներին։



















































