Օգոստոսի 22-ին տեղի է ունեցել ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովի անդամները բացել են հասարակական կազմակերպությունների կողմից մրցույթին ներկայացված հայտերը։
Նշենք, որ դրամաշնորհային մրցույթին դիմել է 14 ՀԿ։ Մրցույթը հայտարարվել է «Անկախության 25-ամյակ» անվանակարգում:
Առաջիկա օրերին մրցութային հանձնաժողովը կուսումնասիրի դիմում-հայտերը, փաստաթղթերը և կորոշի հաղթողներին։
Կարդացեք նաև
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն


















































 
                         
          
          
         
 
                                    
                                    
                                   