Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության հերթական հայցը՝ ցուցարարի դեմ

Սեպտեմբեր 09,2016 12:33

2016 թ. սեպտեմբերի 7-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ Մ. Համբարձումյանի, կայացավ 2016 թ. մարտի 23-ին Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ կազմակերպված հավաքի մասնակից Գեղեցիկ Տոնոյանի դեմ ՀՀ Ոստիկանության հայցի քննությունը:

Դատարան ներկայացված հայցով ՀՀ Ոստիկանությունը պահանջել է Գ. Տոնոյանին վարչական պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով:

Հիշեցնենք՝ հավաքի մի շարք մասնակիցներ, պառկելով Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածում և շղթայի միջոցով իրենց ամրացնելով ասֆալտին, փակել էին փողոցը: Ինչից հետո ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման էին ենթարկվել և տեղափոխվել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին, որտեղ նրանց նկատմամբ իրականացվել էր վարչական վարույթ՝ հավաքի մասնակցի կողմից իր պարտականությունները չկատարելու ու հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելու հիմքով: Նախնական դատական նիստին մասնակցում էին պատասխանող Գ. Տոնոյանը և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:

Հայցվոր կողմը, պատշաճ ծանուցված լինելով դատական նիստի օրվա և ժամի մասին, չէր ապահովել իր ներկայացուցչի մասնակցությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատասխանողը, բացի դատական նիստի վերաբերյալ ծանուցագրից, այլ փաստաթուղթ չի ստացել և որ երկշաբաթյա ժամկետում կարող է հայցադիմումի պատասխան ներկայացնել, պատասխանողի ներկայացուցիչը միջնորդեց հետաձգել դատական նիստը՝ հայցադիմումին ու կից փաստաթղթերին ծանոթանալու և դրանց վերաբերյալ դիրքորոշում հայտնելու նպատակով: Դատարանը, պատասխանող կողմի միջնորդությունը հիմնավոր համարելով, որոշեց հետաձգել դատական նիստը: Հաջորդ նախնական դատական նիստը նշանակված է 2016 թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին:

 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930