Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպե՞ս կարող էր Արշակը առավոտյան լավ տրամադրությամբ հարդարեր հոր մազերը, սուրճ խմեր, մեքենա պատվիրեր հանդիպման գնալու համար ու ինքնասպան լիներ» (տեսանյութ)

Սեպտեմբեր 22,2016 19:15

Այսօր լրագրողները Գյումրու ԲՀԿ կառույցում կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցին, թե Գյումրու ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանի որդու՝ Արշակի առեղծվածային մահը ինչ-որ կապ կարո՞ղ է ունենալ քաղաքական գործընթացների հետ, և նրան ինքնասպանության հասցնելու  պաշտոնական վարկածը որքանո՞վ է արժանահավատ։

«Գիտեք ես արդեն երեք օր է՝ այդ հարցին պատասխանում եմ, որ վարկածները պետք է ոչ թե ես կամ դուք առաջ քաշենք, այլ պիտի առաջ քաշի իրավապահ համակարգը և քննի բոլոր հնարավոր վարկածները և ոչ թե միանգամից, չստանալով անգամ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը՝ ամենաբարձր իրավապահ համակարգով հայտարարեն ինքասպանություն։

Ես ոչ որպես այս կուսակցության պատասխանատու, որպես Վարդևան Գրիգորյանի ընկեր, մերձավոր և հարազատ, ընդամենը որպես քաղաքացի տալիս եմ մեկ տրամաբանական հարց՝ ինչպե՞ս կարող էր Արշակը առավոտյան հոր հետ ընտանիքում սուրճ խմել,  ծրագրեր շտաբի աշխատանքները, այնուհետև ժամը 10-10․30-ի կողմերը գար շտաբ, ստանար հոր հանձնարարությունը ՝ կազմակերպչական աշխատանքների հետ կապված, ժամը 3-ին ծրագրեր հանդիպում քարոզարշավի կազմակերպման աշխատանքների հետ կապված, հանդիպումներ և ծրագրեր, այդ ընթացքում մտներ տուն և ինքնասպան լիներ։

Եթե ինչ-որ մեկը կկարողանա տրամաբանորեն ինձ տալ այդ հարցի պատասխանը, ես կընդունեմ, որ ես իրավունք ունեմ չհավատալու ինքնասպանություն վարկածին։ Ես կրկնում եմ՝ շատ զգայուն խնդիր է, ես հասկանում եմ՝ ինչքան լարված են այսօր կրքերը նաև քաղաքում, և բնականաբար, ինքս, իմ ընտանիքը ևս Գյումրիում է ապրում, և ես գիտեմ, թե յուրաքանչյուր ընտանիքում այսօր ինչ են խոսում։ Դրա համար շատ զգայուն խնդիր է և ինձ համար հասկանալի չէ նաև երեկ դատախազի էդպես վերջնական հայտարարությունը, կրկնում եմ, երբ այսօր՝ քիչ առաջ  է եղել դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը։

Եթե մեկը, նորից եմ կրկնում, ինձ տա այդ պարզ հարցի պատասխանը, ինչպե՞ս կարող էր Արշակը առավոտյան լավ տրամադրությամբ հարդարեր հոր մազերը, սուրճ խմեր, ծրագրեր շտաբի աշխատանքները, ժամը 3-ին հանդիպում նշանակեր աշխատանքների հետ կապված, այդ ընթացքում մտներ տուն, մեքենա պատվիրեր, կանչեր, որ իրեն պետք է տաներ  էդ հանդիպմանը ու իրեն գտնեին ավտոտնակում, որն, ի դեպ, երկու մուտք ունի՝ և՛ տան կողմից և՛ դրսի կողմից,  և ավտոտնակում գտնեին հրազենային կյանքի համար այլևս անհամատեղելի վնասվածքով։ Թող էդ հարցի պատասախանը տան, և մնացած հարցերը կարծում եմիրենց պատասխանը կստանան։ Մեկ բան հստակ է․իրավիճակը քաղաքում շատ լարված է, և ցանկացած փորձ ինչ-որ բան կոծկելու և ցանկացած փորձ կիսաճշմարտությունն ասելու ուղակիորեն շատ ավելի սրելուէ իրավիճակը։

Ուստի ես՝ որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, դիմում եմ երկրի առաջին դեմքերին, իրավապահ համակարգին, բացահայտել տեղի ունեցածը մինչև վերջ, մեզանից մի ակնկալեք վարկածներ և ենթադրություններ։ Ես կարող եմ ունենալ իմ տեսակետը և իրավունք ունեմ հայտարարելու, որ ինձ համար բացատրելի չէ ինքնասպանություն վարկածը՝ վերոնշյալ հանգամանքներից ելնելով, բայց, էլի եմ կրկնում․ վարկածներ պիտի առաջ քաշի իրավապահ համակարգը և բոլոր հարցերի պատասխանը, որ գյումրեցու մոտ, հարազատների մոտ, ընտանիքի անդամների, մեր մերձավորների, ազգակցականների, որևէ մեկի մոտ հանկարծ բաց հարց չմնա, դրա պատասխանը պիտի տան իրավապահները և ոչ թե դեռևս չքննարկած բոլոր հնարավոր վարկածները և չունենալով դատաբժշկական փորձաքննության եզարակցությունը, արդեն հայտարարեն․․․

Ի դեպ, որքան գիտեմ քրեական գործ հարուցվածէ ինքնասպանության հասցնելու հոդվածով, այսինքն ովքե՞ր են հասցրել, եթե ընդունենք այդ վարկածի ճշմարտացիությունը։ Այնպես որ սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք էտրվեն ազնիվ, կիսաճմշարտությունն անգամ ուղղակիորեն շատ ավելի վատ ու վտանագվոր հետևանքների է բերելու։

Սա այն գործն է, որ ենթադրություններ անելը շատ վտանգավոր է, ես կարող եմ ունենալ իմ ներքին կասկածները, իմ ներքին վարկածները, բայց ես բարոյական իրավունք չունեմ այսօր, երբ որ ցանկացած անզգույշ խոսք կարող է ավելի լարել իրավիճակը, խոսել իմ ենթադրությունների և վարկածների մասին։ Դա իմ իրավասությունը չէ, դա իրավապահների իրավասությունն է», -ասաց Նաիրա Զոհրաբյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    « ինչպե՞ս կարող էր Արշակը առավոտյան հոր հետ ընտանիքում սուրճ խմել, ծրագրեր շտաբի աշխատանքները, այնուհետև ժամը 10-10․30-ի կողմերը գար շտաբ, ստանար հոր հանձնարարությունը ՝ կազմակերպչական աշխատանքների հետ կապված, ժամը 3-ին ծրագրեր հանդիպում քարոզարշավի կազմակերպման աշխատանքների հետ կապված, հանդիպումներ և ծրագրեր, այդ ընթացքում մտներ տուն և ինքնասպան լիներ։ »
    ……………………………………………………………………..
    ես ել չգիտեմ թէ ինչ է պատահել
    նոյնիսկ հաւանական կը թվի թէ “there is foul play”

    սակայն վերեւի «տրամաբանությունը» ոչ մէկ արժէք չունի,
    ինքնասպանության պարագային

    խնդրեմ, ստուգեցէք հոգեբուժների մօտ
    (իսկական հոգեբուժներ.
    ոչ թէ անոնցմէ որոնք իրենց վկայականները գնած են…)

    կամ ել,
    պարզապէս ուսումնասիրեցէք ինքնասպանութեան պարագաներ,
    աւելի նորմալ նկատվող երկիրների մէջ

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930