Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին համայնքապետը հանձնել է ՀՀԿ անդամատոմսը

Հոկտեմբեր 05,2016 18:40

Ադրբեջանին սահմանամերձ Բարեկամավանի նախկին համայնքապետ, խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավարի  թեկնածու Գարիկ Աբազյանը Հայաստանի հանրապետական կուսակցության իր անդամատոմսը օրերս  հանձնել է այդ կուսակցության Նոյեմբերյանի տարածքային խորհրդի նախագահ, Նոյեմբերյանի նախկին քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանին:

Սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Նոյեմբերյան քաղաքը եւ  Ադրբեջանին սահմանակից 8 գյուղերը միավորող Նոյեմբերյան համայնքի ղեկավարի 7 թեկնածու կար, որից 4-ը՝ ՀՀԿ անդամ: Թեկնածուներից Վանուշ Ամիրաղյանն էր առաջադրվել ՀՀԿ տարածքային խորհրդի որոշմամբ, մնացած թեկնածուներն առաջադրվել էին ինքնառաջադրմամբ:

Ընտրությունների արդյունքում Վ. Ամիրաղյանը ստացել է 2355, անկուսակցական Կարեն Աբազյանը՝ 2588 քվե,մնացած 5 թեկնածուները  1000-ից պակաս քվեներ էին ստացել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ցանկացած որոշման դեպքում իմացեք, որ Ձեր հարազատ գյուղը միշտ Ձեր կողքին կանգնած է, ինչպես որ Դուք եք տարիներ շարունակ եղել Ձեր համագյուղացիների կողքին…))) Հերթական ճիշտ և խելամիտ որոշումն եք կայացրել Պարոն Աբազյան..)))

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31