Զինված ուժերի 2016թ. պատրաստության պլանի համաձայն` Ալագյազ ուսումնական կենտրոնում անցկացվել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման զորավարժություն:
Մարտական կրակով անցկացված գումարտակային մարտավարական զորավարժությանը ներգրավված էին 5-րդ բանակային զորամիավորման և Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները:
Զորավարժության նպատակը ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակումն էր հավանական մարտական գործողությունների ընթացքում:
Զորավարժության եզրափակիչ` հոկտեմբերի 7-ին կայացած կրակային փուլին հետևել են 5-րդ բանակային զորամիավորման և 102-րդ ռազմակայանի հրամանատարական կազմը, ՏԻՄ ներկայացուցիչներ, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
Կարդացեք նաև

Զորավարժությանը մասնակցող բոլոր ստորաբաժանումները ցուցաբերել են բարձր մարտական պատրաստվածություն և մարտի դաշտում փոխգործակցության բարձր մակարդակ: Առավել աչքի ընկած զինծառայողները խրախուսվել են հրամանատարության կողմից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































