Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Ավետյանին Բաքվում չեն ընդունել

Հոկտեմբեր 10,2016 18:05

Ադրբեջանի իշխանություններն այդպես էլ թույլ չեն տվել Վահե Ավետյանին մուտք գործել Բաքու, օդանավակայանից նա հետ է գնացել Կիև: Այս մասին հաղորդում է contact.az-ը:

Վահե Ավետյանը ապրում է Շվեդիայում և իրեն համարում է վտարանդի գրող և իրավապաշտպան:

Երկու օր օդանավակայանում սպասելուց հետո Ավետյանն այդպես էլ որևէ պատասխան չի ստացել Ադրբեջանի իշխանություններից և ստիպված է եղել լքել այդ երկիրը:

Ավելի վաղ Վահե Ավետյանը Facebook-ի իր էջում լուսանկար էր տեղադրել Բաքվի օդանավակայանից՝ հայտարարելով, որ առաջին հայն է, ով «տոմս է գնել և ժամանել Բաքու»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31