Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ կարգավորումն օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի համար. Ադրբեջանում Բրիտանիայի դեսպան

Հոկտեմբեր 14,2016 13:04 Share

Մեծ Բրիտանիան պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը: Նման հայտարարություն է արել Ադրբեջանում Բրիտանիայի դեսպան Քերոլ Քրոֆթսը Trend գործակալության հետ զրույցում:

Դեսպանը նշել է, որ հակամարտության կարգավորումը օգտակար կլինի ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար:

«Մենք չենք ցանկանում տեսնել մարդկային կորուստներ և պաշտպանում են հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը»,- ասել է դեսպանը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել