Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը լուծելու բաց թողնված 49-ամյա հնարավորությունը. Ստեփան Հասան-Ջալալյան

Նոյեմբեր 23,2026 11:36 Share
Աջակցեք aravot.am-ին

1977 թվականին ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումներ: ԽՍՀՄ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն էին ներկայացրել հիմնարկներ, ձեռնարկություններ, կոլեկտիվներ, անհատներ և այլն: Արցախից նույնպես ներկայացվել են բազմաթիվ առաջարկություններ:

Ներկայացված առաջարկությունների ամփոփման արդյունքում Ադրբեջան-Արցախ հակամարտության առնչությամբ ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահության նիստը 49 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1977թ. նոյեմբերի 23-ին, արձանագրել է հետևյալը. «Մի շարք պատմական հանգամանքների հետևանքով մի քանի տասնամյակ առաջ Լեռնային Ղարաբաղն արհեստականորեն միացվել է Ադրբեջանին: Ընդ որում` հաշվի չեն առնվել մարզի պատմական անցյալը, նրա ազգային կազմը, ժողովրդի ցանկությունը և տնտեսական շահերը: Անցել են տասնամյակներ և Ղարաբաղի վերաբերյալ հարցը շարունակում է հոլովվել, առաջացնում է անհանգստություն և անբարյացակամության պահեր դարավոր բարեկամությամբ միմյանց հետ կապված երկու հարևան ժողովուրդների միջև: Անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղը (հայերեն՝ «Արցախ») միացնել Հայկական ԽՍՀ-ին: Այդ ժամանակ ամեն ինչ կընկնի իր օրինական տեղը»:

Ցավոք, ԽՍՀՄ ղեկավարությունը գործնականում այս առաջարկությունը թողել է անարձագանք։

Եթե ԽՍՀՄ ղեկավարությունը դրսևորեր պետական հեռատեսություն և Լեռնային Արցախը փաստաթղթային ձևակերպմամբ դուրս բերեր Խորհրդային Ադրբեջանի կազմից և վերամիավորեր Խորհրդային Հայաստանին, ինչպես որ եղել է նախքան Խորհրդային Ռուսաստանի կումունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի 1921 թվականի հուլիսի 5-ի ապօրինի որոշման ընդունումը, ապա գուցե չունենայինք հազարավոր զոհեր, վիրավորներ, տնավեր մարդիկ, խեղված ճակատագրեր և այն մղձավանջը, որի միջով անցել ու անցնում է հայ ժողովուրդը։

Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30