Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրեբունի» հիվանդանոցի բժիշկներն արդեն այցելությունները Դատապարտյալների հիվանդանոց խիստ կրճատել են». Ինեսսա Պետրոսյան

Հոկտեմբեր 17,2016 21:12 Share

«Այժմ էլ վիճակը շատ ծանր է, քանի որ այնտեղ ոսկրային խնդիրներ կան, որոնք Պավլիկ Մանուկյանին նեղություն եւ սաստիկ ցավեր են պատճառում»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:

Նա նշեց, որ իր պաշտպանյալը երեք շատ ծանր վիրահատություն է տարել, որոնցից 2-ը կատարվել են «Էրեբունի» բժշկական կենտրոնում. «Այս ընթացքում «Էրեբունի» հիվանդանոցի բժիշկները արդեն այցելությունները խիստ կրճատել են եւ 10 օրը մեկ են այցելում: Դատապարտյալների հիվանդանոցում ամենաշատը կարող են առաջարկել ցավազրկող: Ես իմացա, որ այցելել էին անցած շաբաթ, եւ ասաց, որ այս շաբաթվա վերջում հնարավոր է կրկին այցելեն»:

Պավլիկ Մանուկյանի մյուս պաշտպան Հարություն Բաղդասարյանը հավելեց, որ իրենք ենթադրում են, որ բուժումը ամբողջական չէ. «Դատելով վերքերի մեծությունից եւ խորությունից  ենթադրում ենք, որ այսօրվա դրությամբ Պավլիկի մոտ լուրջ խնդիրներ կան: Իհարկե՛, բժիշկներն ասում են՝ առանձնապես լուրջ խնդիր չկա, ապաքինման գործընթաց է:

Հաշվի առեք այն հանգամանքը, որ սովորական բժշկական կենտրոնում նման վիճակում գտնվող անձն անցնում է առողջական թերապիա, մերսումներ եւ այլ աշխատանքներ: Բայց այս պայմաններում Պավլիկի մոտ այս ամենը բացակայում է, սա արդեն խնդիր է:

Հիշեցնենք՝ Պավլիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը եւ 235-րդ հոդվածով, այն է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ցավազրկո՞ղ…

    վայ, այս Դիւցազներգական չաստվածները ցա՞վ են զգում, մահկանացուների նման խնամքի՞ կարիքը ունեն… Օլիմպոսում հիվանդապա՞հ է պէտք… ոնց կարող է… Զևսին թող դիմեն…

    • Հ.Շ. says:

      նաեւ հիշեցնում են ֆուտբոլի ընթացքում գետին ինկած – կամ հաճախ ինքզինք գետին նետած – խաղացողի սոսկալի տքոցները, դերասանական գալարումները, ոնց որ, ծունկի սկրթումից, մի վարկյանից մյուսը արդէն… մեկնելու են. հանդիսատես երկրպագուների մօտ խոր հուզում առաջացնելով…

Պատասխանել