Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Ամալյան. Բնակչության 54 տոկոսը 18 հեռուստածրագրի դիտման հնարավորություն կունենա

Հոկտեմբեր 18,2016 17:55

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հոկտեմբերի 18-ին կազմակերպել էր «Անցում թվային հեռարձակման համակարգին. մարտահրավերներ, խնդիրներ եւ հնարավոր լուծումներ» թեմայով քննարկում: Հիշեցնենք, որ թվային հեռարձակմանն անցման գործընթացը կհսկվի հոկտեմբերի 20-ին:

«Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը նշեց, որ ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները սկսել են 2013 թվականի օգոստոսին, մրցույթ է կազմակերպել, որի արդյունքում հաղթող է ճանաչվել շվեդական «Էրիքսոն» ընկերությունը, որը պետք է եւ իրականացներ ծրագիրը: Ենթակառուցվածքների գործարկման աշխատանքները սկսել են 2014 թվականի ձմռանը, իսկ 2015 թվականի հունիսին ավարտվել են ամբողջ ենթակառուցվածքային աշխատանքները. «Ունեցանք 200 հեռարձակող կայան Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, որոնցից 64 մագիստրալային կայաններն իրար հետ փոխկապակցված էին օպտիկական մալուխային կապի միջոցով, մյուս կայանները գործում էին ավտոնոմ»:

Գրիգոր Ամալյանը ընդգծեց, որ տեսականորեն որեւէ միջոց չկա Հայաստանի նման աշխարհագրական առանձնահատկություն ունեցող երկրի պայմաններում բացառապես անցնել վերգետնյա հեռարձակման. «Մենք Հայաստանում ունեցանք ընդամենը 46 տնտեսություն, որոնք դուրս էին մնացել մեր ազդանշանի ընկալման գոտուց: Այս տնտեսություններին մեր կազմակերպության հաշվին մենք անվճար տրամադրեցինք լիարժեք համակարգեր, որպեսզի այս մարդիկ էլ հնարավորություն ունենան արբանյակային ընդունում անելու»:

Ամալյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության բնակչության 54 տոկոսը 18 հեռուստածրագրի դիտման հնարավորություն կունենա. «Մենք տեխնիկապես պահանջվող ազդանշան մատակարարում ենք ոչ միայն Երեւան քաղաքում, այլեւ Արարատի, Արմավիրի, Կոտայքի եւ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում: Մեր մյուս քաղաքացիները ունեն 9 հեռուստածրագրերի հնարավորություն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31